«Վագների» հարցով միջնորդ Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 25-ի առավոտյան նորից հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով խոսել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ կեսօրին Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախկին նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի օրվա երկրորդ զրույցը երեկոյան եղել է երկար, ջերմ և շատ կառուցողական։
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են, որ Բելառուսի նախագահը կմիջնորդի իրավիճակը մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։