Երևանի քաղաքապետարանում իշխանությունը յուրացրած խմբակը փորձել է խոչընդոտել «Հայաքվե»-ի ստորագրահավաքին
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Սիրելի բարեկամներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այսօրվ մամլո ասուլիսը, որտեղ մենք հանգամանալից ներկայացրեցինք, թե ինչպես Երևանի քաղաքապետարանում իշխանությունը յուրացրած խմբակը փորձել խոչընդոտել "Հայաքվե"-ի ստորագրահավաքին, և հրահանգել Երևանի վարչական շրջանների թաղապետարններին՝ տարբեր պատրվակներով հրաժարվել տարածք տրամադրել "Հայաքվե"-ի նախաձեռնող խմբի անդամներին՝ ստորագրահավաք իրականացնելու համար, թեև դա Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի ուղիղ պահանջն է։
Մեր ասուլիսից հետո, Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը արձագանքել է դրան, և հայտարարել, որ մենք թյուրամածության մեջ ենք, պարզապես թաղապետարանների փոխարեն ուղիղ քաղաքապետարանին պետք է դիմեինք։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ասել հետևյալը՝
ա) օրենքի հստակ պահանջ է, որ թաղապետարանների վարչական ղեկավարների ուղիղ պարտականությունն է մեզ տարածք տրամադրելը, այնպես որ դիմել ենք ճիշտ հասցեով, և բոլոր այն թաղապետարանները, ովքեր մեզ մերժել են, վերահասցեագրել են Երևանի քաղաքապետարանին, կամ ընդհանրապես չեն պատասխանել, խատել են օրենքը, և դրա համար պատասխան են տալու։
բ) չնայած դրան, և հաշվի առնելով, որ տարբեր վարչական ղեկավարներ փորձելու են հարցը իրար վրա գցել, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, պաշտոնապես դիմել ենք զուգահեռ նաև Երևանի քաղաքապետարանին։
Այնպես որ, պարոնայք, սպասում ենք օրենքով նախատեսված տարածքների անհապաղ տրամադրմանը, մեր ժողովրդի սահմանադրական իրավունքը վերականգնելու նպատակով:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



