Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանության այն պնդումները, թե իրենք ժառանգել են Արցախի հարցը նույն կարգավիճակում, որում այն հիմա է, կատարյալ սուտ են»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսպես կոչված՝ հայ-ադրբեջանական օրակարգում բանակցային փուլը գլխավոր բաղադրիչը չէ, այս կարծիքին է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը: «2021-ի փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածը միակն է եղել, երբ կրակ չի եղել։ Այսինքն, պատերազմը ոչ թե դադարել, այլ պարզապես ավելի ցածր ինտենսիվությամբ շարունակվում է։ Մենք գործ ունենք ավելի ցածր ինտենսիվությամբ ընթացող պատերազմի հետ, և գլխավոր էլեմենտը հենց այս փաստն է։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, ինչպես նաև մյուս խաղացողները, որոնք թեպետ երբեմն ներկա չեն լինում գործընթացին, բայց բանակցային սեղանի հետևում կանգնած են, փորձում են իրենց որոշակի խնդիրները լուծել։ Ամենակարևորը, սակայն, ռազմական գործողություններն են, ինչն Ադրբեջանը միշտ շեշտադրում է»,-«Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմավարական խնդիրն այդ երկրի իշխանությունների կողմից մի քանի անգամ իդենտիֆիկացվել է. «Նպատակը Հայաստանի զգալի տարածքի մի մասը պոկելն է՝ ներառյալ Արցախը։ Սա նվազագույն ծրագիրն է։ Իսկ առավելագույն ծրագիրը հայկական պետականության ոչնչացումն է։ Սա ճիշտ գիտակցելու դեպքում հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը մնացած բոլոր դաշտերը փորձում է օգտագործել, որ իր գլխավոր նպատակների իրագործման ճանապարհին օգուտներ ստանա։ Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ հայկական կողմը որևէ հստակ դիրքորոշում և ռազմավարական նպատակներ չունի. մի կողմից՝ Հայաստանի իշխանություններն ուզում են արագացնել վաշինգտոնյան բանակցությունները, մյուս կողմից՝ Բաքվից շարունակ հնչող առավելապաշտական հայտարարություններ ենք տեսնում, որոնք խոչընդոտում են բանակցային գործընթացը։ Իսկ Բաքվի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ հաղթանակը»։

Այս համատեքստում խոսելով հունիսի 27ին Վաշինգտոնում սպասվելիք բանակցությունների հերթական փուլի մասին՝ նա հավելեց. «Իհարկե, չենք կարող որևէ հստակ կանխատեսում անել, որովհետև ոչ բոլոր հանգամանքներն են հայտնի։ Այդուհանդերձ, իմ պատկերացմամբ, առավել քիչ է հավանականությունը, որ հիմա պայմանագիր կկնքվի։ Ինչո՞ւ, որովհետև ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը առավելապաշտական դիրքորոշում է որդեգրել, և Հայաստանի վերջնական կապիտուլ յացիան է պահանջում։ Հայաստանի իշխանությունները համաձայն են Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջներին, պատրաստ են մասնակի կապիտուլ յացիային և համաձայն չեն միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահանջին և նրան, որ Արցախն ընդհանրապես որևէ անվտանգության երաշխիք չպետք է ունենա։ Սա հանգեցնում է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը չի համաձայնում այն պայմաններին, որոնց համաձայն է Հայաստանի իշխանությունը։ Այստեղ պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ թե բացարձակ, այլ պայմանական է։ Պայմանը հետևյալն է՝ պետք է ապահովվի Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Այսպիսով, քանի դեռ բանակցություններում բոլոր հարցերը համաձայնեցված չեն, այս պահի դրությամբ բավականին հեռու ենք պայմանագրի վերջնական ստորագրումից, որը փաստել է նաև Նիկոլ Փաշինյանը»։

Այն, որ Հայաստանի իշխանությունները համաձայն չեն վերոնշյալ պայմաններին, քաղաքագետի խոսքով, չի նշանակում, որ նրանց համար դեռ կարմիր գծեր կան։ «Այդ համատեքստում գլխավոր խնդիրն Արևմուտքի հետ հարաբերություններն են։ Այսինքն, միջազգային երաշխիքներ ասվածը նշանակում է արևմտյան առաքելության առկայություն Արցախի ներկայիս վերահսկողության տարածքում։ Բացի այդ, «Զանգեզուրի միջանցքը» ենթադրում է նաև ռուսական միջնորդություն, այսինքն, որ ռուսական ուժերը կարող են վերահսկել ապրանքաշրջանառությունը կամ ադրբեջանական տրանսպորտի ուղևորափոխադրումները Հայաստանի տարածքի միջոցով։ Թեև ռուսական կողմն արդեն հայտարարել է, որ դա իր համար պարտադիր չէ, այսինքն՝ ՌԴ-ն չի պարտադրում, որ այս միջանցքը լինի, բայց Ադրբեջանը պարտադրում է։

Ադրբեջանի համար, իհարկե, ցանկալի է, որ այդտեղ տեղակայված լինեն կա՛մ ադրբեջանական ուժեր, կա՛մ ընդհանրապես որևէ վերահսկողություն չլինի, բայց հասկանալով, որ դա դեռ հնարավոր չէ, նրանք չարյաց փոքրագույնն են ընտրում. այսինքն՝ ռուսական ներկայություն, կարևորը՝ ոչ հայկական։Արևմուտքի համար սա ընդունելի չէ։ Քանի որ ներկայիս ՀՀ իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքականությունն արևմտյան ողղությամբ են ուզում տանել, Ադրբեջանի պահանջն անթույլատրելի են համարում։ Հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները չեն համաձայնում Ադրբեջանի բոլոր պահանջներին և համաձայնում են միայն այն պայմաններին, որոնք սպասարկում են իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումը և ռազմավարական գիծը»,-ընդգծեց քաղաքագետը։

Միքայելյանը նշեց, որ եթե անգամ Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքները գրավոր ամրագրվեն, Ադրբեջանի պարագայում դրանք կարող են չաշխատել։ «Մենք այդ փորձն ունենք՝ ի դեմս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Բացի այդ, ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն իր ռազմավարական նպատակը չի փոխում։ Եթե կա նպատակ, որը հակասում է պայմանավորվածություններին, Ադրբեջանը փորձելու է հասնել այդ պայմանավորվածությունները խախտելուն։ Եթե Ադրբեջանը չի փոխում իր ռազմավարական գիծը, իսկ մենք նշվածի առումով որևէ նշույլ անգամ չենք տեսնում, ապա, իմ կարծիքով, Ադրբեջանի հետ ցանկացած բանակցություն սին ու անարդյունք է մնալու։ Ըստ իս, Ադրբեջանի կողմից նման երաշխիքներ սպասել հնարավոր չէ։ Աշխարհում կան օրինակներ, համաձայն որոնց, նույնիսկ երրորդ կողմի ռազմական ներկայությունը չի երաշխավորում խաղաղությունը, եթե կողմերի միջև ռազմական բալանս չկա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանս պետք է լինի։ Հայաստանն այլ երկրների աջակցությամբ պետք է կարողանա իր, այդ թվում՝ Արցախի շահերը պաշտպանել։ Սա է միակ երաշխիքը, ըստ որի, հնարավոր է քիչ թե շատ կայուն խաղաղություն հաստատել։ Եթե Ադրբեջանին զսպելու ռազմական գործոն չլինի, ապա ամեն ինչ անիմաստ է լինելու, և Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ՝ այդ թվում՝ խախտել պայմանավորվածությունները»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը, որով ամեն առիթով փորձում են հիմնավորել «Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու» իրենց դիրքորոշումը՝ Հ. Միքայելյանը շեշտեց. «Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանության այն պնդումները, թե իրենք ժառանգել են Արցախի հարցը նույն կարգավիճակում, որում այն հիմա է, կատարյալ սուտ է։ Սա տրամագծորեն հակասում է իրականությանը։ Նրանք սա փորձում են քարոզել, որ հասնեն իրենց ռազմավարական նպատակներին ու հնարավորինս նվազեցնեն հակազդեցությունը։ Մինչդեռ այդ հակազդեցությունը կա, հասարակության մեջ կա լայն դժգոհություն։ Վերջին սոցհարցումներով՝ Փաշինյանի վարկանիշը մեկ ամսվա մեջ 38-ից 19 տոկոս է իջել, ինչը հատկանշական է։ Մյուս կողմից՝ իրենց ամբողջ լեգիտմությունը հիմնվում էր նախկին իշխանություններին հակադրվելու վրա։ Հիմա փորձում են նույն խաղը խաղալ։ Ըստ այդ վերջին հարցումների, Արցախի վերաբերյալ իրենց դիրքորոշման հետ համակարծիք է ընդամենը հարցվածների 1-5 տոկոսը, 95-99 տոկոսը համաձայն չէ։ Ամեն դեպքում փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա և դրանով ասել, թե իրենք ոչինչ չեն անում, այլ ընդամենը շարունակում են նրանց գիծը, ինչը սուտ է»։

Մեր զրուցակցի խոսքով, մարդիկ, որոնք բանակցային գործընթացից տեղյակ չեն, որոնք ուղղակի հավատում են Փաշինյանին կամ հեռու են քաղաքականությունից, կարող են հավատալ այդ ստերին. «Այս մարդիկ փոքր հատված չեն կազմում, ու նրանց խաբելու ուղղությամբ է փորձում աշխատել ներկայիս իշխանությունը։ Մեծ հաշվով՝ նրանց այս քաղաքականությունը միտված է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, ինչպես նաև ռազմավարական նպատակներն իրականացնելուն, այն է՝ փոխել ՀՀ արտաքին վեկտորը, ինչպես նաև հասարակական կառուցվածքը»։

Անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին ու այն փաստին, որ հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է նաև հումանիտար բեռների տեղափոխումը Լաչինի միջանցքով, քաղաքագետը նշեց. «Մինչ այս Ադրբեջանին արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, ԵԽԽՎ-ում կա բանաձև, ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից ևս հայտարարություններ կան այն մասին, որ «Լաչինի միջանցքը պետք է բացվի»։ Մինչդեռ Ադրբեջանն ընտրել է ոչ թե իրավական, այլ ուժային ճանապարհը։ Եթե, օրինակ՝ ԵՄ-ն այսօրվանից Ադրբեջանից ամբողջ ներմուծումն արգելի, ապա այդ պարագայում գուցե դիրքորոշումը փոխեն։ Բայց քանի որ Ադրբեջանին ճնշելու նման քայլեր չկան, իսկ ՀՀ իշխանությունները ևս գրեթե ոչինչ չեն անում, Ադրբեջանը կարողանում է իր քաղաքականությունը շարունակել՝ փորձելով հարցերը լուծել ուժային ճանապարհով և հետո միայն աշխատել դիվանագիտական հետևանքների հետ։

Մեծ հաշվով, եթե քայլեր չկան, Ադրբեջանը հասնելու է իր նպատակին. փորձելու է արցախահայությանը սովամահության հասցնել և փակել Արցախյան հարցը։ Որքանո՞վ կհաջողվի, կախված է նրանից, թե ինչքանով կխոչընդոտեն Ադրբեջանին թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային խաղացողները։ Այս համատեքստում ակնկալել, որ ՀՀ ներկայիս իշխանությունը, որը տեղ է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին, փոխելու է իր գիծը, հիմարություն է և անիրատեսական»։Բացի տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների գործոնից, մյուս ճանապարհն, ըստ քաղաքագետի, իշխանափոխությունն է. «Իշխանափոխությունը, սակայն, այս պահին իրատեսական չէ։ Այս պահի դրությամբ կա՛մ պետք է աշխատել Հայաստանում հասարակական կարծիք փոխելու ուղղությամբ՝ հասկանալով, որ դա երկար գործընթաց է, կա՛մ պետք է ապավինել արտաքին խաղացողների գործոնին, որովհետև այս պահին ներքին խաղացողները բավականին թույլ ու տարանջատված են իրարից»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers