ԼՂ–ում իրավիճակի դեէսկալացիային կնպաստեր Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը. Զախարովա
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիային կնպաստեր Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը։
Մոսկվան, նրա խոսքով, անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի խախտումների աճով։
«Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր վեճերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ: Եվ մենք կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիային կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցառումների հրատապ ընդունումը»,- ասել է Զախարովան։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ: