Թուրք ակադեմիկոսները ցույց կիրականացնեն ընդդեմ պետության կողմից իրականացվող բռնության
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մեծ թվով ակադեմիկոսներ հունվարի 11-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և Անկարայում կիրականացնեն հավաք՝ հորդորելով թուրքական իշխանություններին դադարեցնել երկրի մի շարք գավառներում գլխավորապես քուրդ ազգաբնակչության դեմ իրականացվող բռնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokr athaber.net-ը, բողոքի ցույց անցկացնելու գաղափարի հեղինակը «Հանուն խաղաղության ակադեմիկոսների նախաձեռնություն»-ն է:
«Որպես Թուրքիայի տարբեր համալսարաններում աշխատող 1000-ից ավելի ակադեմիկոսներ և հետազոտողներ՝ մենք հայտարարում ենք, որ չենք լինելու Ջիզրե, Դարգեչիթ, Սուր, Սիլոփի, Սիլվան գավառներում և այլ վայրերում բոլոր քաղաքացիների ու գլխավորապես քրդերի նկատմամբ իրականացվող հանցանքի մեղսակիցը: Այս տարածքներում իրականացվող հանցագործությունների պատասպանատու ենք համարում պետությանը՝ ցանկանալով, որ պատասխան տա: Միաժամանակ հորդորում ենք, որ պետությունն անհապաղ սկսի բանակցություններ վարել»,- հայտնել են ցույցի կազմակերպիչները:



