Yerevan, 07.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒՆԻՍԻ)․ Փլվել է սու­պեր­մար­կետ, ստեղծ­վել է հե­ռուս­տա­ցույ­ցի հե­ռա­վար կա­ռա­վար­ման վա­հա­նա­կը, զոհ­վել է մոտ 1200 կա­լա­նա­վոր․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուսաստան՝ Պարտիզանների և ընդհատակյա աշխատողների օր, Սեյշել յան կղզիներ՝ Անկախության օր, Արցախի Հանրապետություն՝ Հայրենիքի համար զոհվածների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1825– ծնվել է նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը։

1839– վախճանվել է հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանը:

1915- ավարտվել է Շապին Գարահիսարի հայաթափումը՝ որպես Մեծ եղեռնի շարունակություն։ Գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը ճեղքել է հակառակորդի օղակը և դուրս եկել բերդից, որից հետո թուրք զինվորները ներխուժել են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսել մնացած բնակչության հետ։

1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 853-րդ որոշումը, ըստ որի, պահանջվում էր «անհապաղ, լրիվ և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը Աղդամի և այլ շրջաններից»։

1995-անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձայների մեծամասնություն է ստացել ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցությունը. ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն, քանի որ նրա գործունեությունը դադարեցրել էր Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոսնիա Հերցեգովինայի հետ։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գվատեմալայի հետ։

1999– վախճանվել է Ամենայն հայոց 131րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:

2002-Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում՝ խաղաղապահ գումարտակի մեկ ջոկ և տարբեր մասնագիտության սպաներ, առաջին անգամ մասնակցել է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին:

2005-Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:

2007-«Այլընտրանք» հասարակական նախաձեռնությունը Երևանում անցկացրել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:

2009- անձրևի հետևանքով առաջացած սելավը մեծ վնաս է պատճառել Լոռու մարզի երկու՝ Գուգարք և Շահումյան համայնքներին:

2012-«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մայոր Վահե Ավետյանը մահացել է։

2018-«Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ շարունակում է պայքարը ընդդեմ պարտադիր կուտակայինի. ժամանակին պարտադիր կուտակայինի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի չեղարկել օրենքը:

2020- Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ և բնապահպան 39-ամյա Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:

2021-Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ շինծու գործերով դատավարությունը:

ԱՇԽԱՐՀ

1520-վախճանվել է ացտեկների վերջին թագավոր Մոնթեսումա Երկրորդը:

1613-Շեքսպիրի «Հենրիխ 8-րդ» ներկայացման պրեմիերայի ժամանակ հրդեհվել է Գլոբուս թատրոնը:

1880-Հաիթին միացվել է Ֆրանսիային:

1888– Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան:

1900– ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը հայտնի է դարձել իր «Փոքրիկ իշխանը» պատմվածքով:

1916-կայացել է «Բոինգ» ընկերության առաջին ինքնաթիռի թռիչքը:

1920– Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13րդը ֆուտբոլային մի ակումբի շնորհել է «Արքայական» տիտղոս, որը իսպաներեն կոչվում է «Ռեալ»:

1945-ԽՍՀՄ-ը և Չեխոսլովակիան Անդրկարպատյան Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ-ին միացնելու պայմանագիր են ստորագրել:

1964-ստեղծվել է հեռուստացույցի հեռավար կառավարման վահանակը:

1976-Սեյշել յան կղզիները հայտարարել են իրենց անկախությունը:

1985-Նյու Յորքում աճուրդով 2,229 միլիոն դոլարով վաճառվել է Ջոն Լենոնի հին «ՌոլսՌոյս» ավտոմեքենան:

1995-Սեուլում փլվել է «Sampoong» սուպերմարկետը, որի փլատակների տակ է մնացել 502 մարդ:

1996– Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվել է մոտ 1200 կալանավոր:

2007-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը: 2020-վախճանվել է ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Կառլ Ռայները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts