Կատալոնիայի ղեկավար է ընտրվել Կառլես Պյուջմոնտը, որը հանդես է գալիս մարզի անկախության օգտին
INTERNATIONAL NEWSԿառլես Պյուջմոնտը հունվարի 10-ին ընտրվել է Իսպանիայի Կատալոնիայի մարզի կառավարության նոր նախագահ: Ինքնավար մարզի 135-տեղանոց խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը պաշտպանել է 70 պատգամավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինքնավարության ղեկավարի պաշտոնում Պյուջմոնտի ընտրվելուն հաջողվել է հասնել շնորհիվ անջատողական կոալիցիայի ձայների, որը 62 մանդատ ունի խորհրդարանում, եւ «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» միավորման, որն ունի տասը մանդատ:
Հունվարի 10-ին ավելի վաղ, ելույթ ունենալով պատգամավորների առջեւ, Պյուջմոնտն ասել է, թե անհրաժեշտ է «սկսել Կատալոնիայի անկախ պետության ստեղծման գործընթացը»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



