Իրականում այս նվերը երեք ամիս առաջ իմ գրառման հետևանքն է․ Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց քաղաքապետարանի կողմից նախորդ տարի կնքված ավտոբուսների ձեռքբերման պայմանագրում փոփոխություն կատարել՝ համաձայն որի, արդեն ձեռքբերված ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձավ 36,9 մլն դրամ։ Արդյունքում, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը։
Փաստորեն, չինական ընկերությունը մի տարի անց «որոշեց» առանց գումարի 30 ավտոբուս նվիրել Երևանին։ Իսկ իրականում այս նվերը երեք ամիս առաջ իմ գրառման հետևանքն է, որտեղ ներկայացրել էի փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման մասին, որը շատ պատահական 30 ավտոբուսի իրական արժեքն է։
Հիմա ավելի արդիական է դառնում հարցադրումս․ այս ամենի մեջ որևէ հանցագործություն կա՞ր, թե՞ իրոք չինացիները մի տարի հետո որոշեցին նախընտրական նվեր անել քաղաքապետարանին։
Երեք ամսից անձամբ կզբաղվեմ այս հարցով։
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
4
Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia
5
Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds



