Սառնամանիքից ճաքել Է Կանադայի երկու մասերը միացնող մայրուղու նոր կամուրջը
INTERNATIONAL NEWSԱնդրկանադական մայրուղու նոր կամուրջը, մայրուղի, որը Արեւելյան եւ Արեւմտյան Կանադան միացնող միակ ճանապարհն Է, փակվել Է այն բանից հետո, երբ այնտեղ ճաքեր են գոյացել սաստիկ ցրտերի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBC հեռուստաալիքը:
Օնտարիոյի նահանգի հյուսիսում Նիփիգոն գետի վրա կառուցված կամուրջը, ինչպես հայտարարել են նահանգում, հունվարի 10-ին անորոշ ժամանակով փակվել Է: Պաշտոնական պատճառ Է հայտարարվել «տեխնիկական անսարքությունը»:
Նիփիգոն գետի վրա կայմաճոպանավոր կամուրջը, որն առաջինն Է Օնտարիոյում, երթեւեկության համար բացվել Է 2015 թվականի նոյեմբերին: Կամրջի հետ կապված բոլոր աշխատանքները ենթադրվում Է ավարտել 2017 թվականին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



