Պապիկյանը ներկա է գտնվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված արարողությանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև օրենսդիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Շնորհավորելով ներկաներին ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համալսարանը մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։
Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 29 տարի անց, ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը։
«Մենք արդեն ունենք կառավարության համապատասխան որոշումը։ Առաջիկայում այլ իրավական ակտերի միջոցով ևս ռազմական համալսարանի նոր կառուցվածքն ավարտուն տեսք կունենա։ Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, ըստ որի ռազմական համալսարանը պետք է լինի ոչ միայն մեր զինված ուժերի դարբնոցը՝ կրթական կարևորագույն կենտրոնը, այլ դառնա այնպիսի ռազմաուսումնական հաստատություն, որտեղ ուսանելու ցանկություն և երազանք կունենան նաև այլ երկրների երիտասարդներ, և սա հնարավոր նշաձող է»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ վստահություն հայտնելով, որ այս կրթօջախում դեռ ուսանելու են հայրենիքի հազարավոր նվիրյալ երիտասարդներ՝ հայրենիքի սահմաններն անառիկ ու պատիվը բարձր պահելու համար։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր շնորհավորական խոսքում անդրադարձ է կատարել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման պատմությանը և ներկայիս ընդլայնված ռազմակրթական գործունեությանը:
Էդվարդ Ասրյանը փաստել է, որ ռազմական համալսարանի շրջանավարտները մշտապես նպաստել և այսօր էլ ակտիվորեն նպաստում են բանակի մարտական ներուժի բարձրացմանն ու զարգացմանը, ուստի կառույցը պետք է առավել հզորանա՝ որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, կատարելագործվի և ամուր կանգնի պետության պաշտպանության դիրքերում:
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության
նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամաններով համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Ավելին՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



