Yerevan, 07.December.2025,
00
:
00
BREAKING


Աշխարհահռչակ Shell ապրանքանիշն արդեն Հայաստանում է. գործարկվեցին առաջին բենզալցակայաննները

SOCIETY

2023 թվականի հունիսի 29-ին Հայաստանում, Արտաշատի խճուղի 6/3 և 15/1 հասցեներում պաշտոնապես
գործարկվեցին աշխարհահռչակ Shell ապրանքանիշի երկու բենզալցակայանները։ Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունն է։

Բացման պաշտոնական միջոցառման հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը, Shell International BV Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և ԱՊՀ-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Ջոաննա Կուենսբերգը և այլ պաշտոնական հյուրեր։

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Shell ապրանքանիշի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու առիթով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն օրվա առիթով։ Shell-ն աշխարհի խոշորագույն 50 ընկերություններից է, և այսպիսի բրենդների ներկայությունը մեր երկրում կարող է խթան հանդիսանալ Հայաստանում միջազգային ներդրումների ակտիվացման առումով։ Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում։ Այս առումով մեր ոգևորությունը շատ մեծ է»։

«Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանն իր խոսքում նշում է. «Հայաստանյան շուկայում որակապես նոր վառելիքի, ինչպես նաև բենզալցակայաններում սպասարկման նոր մոտեցումների ու չափանիշների կարիք կար, ուստի երկար ուսումնասիրելով միջազգային փորձը տարբեր կազմակերպությունների գործունեությունն ու աշխարհի առաջատար ընկերություննեի առաջարկները, ընտրեցինք Shell-ը։ Համաշխարհային մակարդակով Shell ընկերության տասնյակ տարիներով ձեռք բերված փորձն ու հնարավորությունները, միանշանակ, արդյունավետ կներազդեն մեր շուկայում որակի և ծառայությունների մակարդակի բարձրացման վրա՝ դրանք դարձնելով առավել մրցակցային, արդար և ազատ։ Թիմային մեծ աշխատանք է իրականացվել, և մենք շնորհակալ ենք Shell ընկերությանը ցուցաբերած մեծ վստահության, արդյունավետ համագործակցության և սպասվելիք հեռանկարների համար։
Մեզ համար կարևոր սկզբունք է՝ Shell-ի որպես համաշխարհային բրենդի պատիվը, նշանակությունն ու համբավը բարձր պահելը՝ ապահովելով մեր հաճախորդների ակնկալիքները։ Ըստ համագործակցության պայմանագրի՝ Հայաստանին վառելիք է ներմուծվելու եվրոպական այն երկրներից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ։ Վառելիքը ներկրվելու է սկզբնական շրջանում Ռումինիայից և Հունաստանից, այնուհետև համագործակցության աշխարհագրությունը կմեծանա, և կներառվեն նաև եվրոպական այլ պետություններ։ Ի դեպ, ներկրվող վառելիքի ամեն խմբաքանակ ունի ծագման իր հավաստագիրը, որը ցույց է տալիս,թե որ երկիրն է մատակարարը»։

Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը նշում է. «Մենք հպարտ ենք, որ Հայաստանի մեր գործընկերոջ՝ «Ռոյալ Օյլ»-ի հետ միասին հնարավորություն ունեցանք հայաստանյան վարորդներին հասանելի դարձնել Shell ապրանքանիշի ծառայություններն ու պրոդուկտները։ Սա առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բացվող բազմաթիվ բենզալցակայաններից դեռևս առաջինն է։
Անհամբերությամբ սպասում ենք Shell ապանքանիշը տեսնել ներկայացված Հայաստանի տարբեր քաղաքներում և միջպետական մայրուղիներում»։

«Ռոյալ օյլ» ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։ Ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում, սպառողի և մատակարարի միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ, վերափոխել թերլիցքավորման հետ կապված անհաջող փորձի արդյունքում ձևավորված ընկալումները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ ծառայությունների մատուցմանն ու տնտեսության զարգացմանը։

Հայաստանյան սպառողին հասանելի է լինելու Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն արդեն 20 տարի է՝ ներկայացված է համաշխարհային շուկայում և ամենավաճառվող արդյունավետ վառելանյութերից մեկն է։ Աշխարհում Shell ապրանքանիշի վառելիք սպառողների 20%-ն ընտրում է Shell V-Power։ Այն Shell-ի նոր սերնդի լավագույն արտադրողական վառելիք է և ավելի շատ է նպաստում ինչպես հին, այնպես էլ նոր ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների աշխատանքի բարելավմանը, քան Shell-ի նախկինում մշակված ցանկացած վառելիքը: Shell V-Power-ը 100% -ով մաքրում է շարժիչի կարևոր մասերը, ամբողջովին երիտասարդացնում այն։ Shell V-Power միակ վառելիքն է, որին վստահում և որը խորհուրդ են տալիս համաշխարհային ավտոմոբիլային այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Scuderia Ferrari-ին, BMW M շարքը և Ducati-ին:

                                                                                   ***

Shell-ը էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որն ունի ավելի քան 90,000 աշխատակից 70-ից ավել երկրում։ Աշխարհի մասշտաբով ունենանալով շուրջ 46,000 կայան և ներկայացված լինելով շուրջ 80 շուկայում՝ Shell-ն աշխարհում առաջատարն է նաև շարժական կետերի թվով մանրածախ առևտրի ոլորտում։ Shell կայաններ օրական այցելում են մինչև 32 միլիոն հաճախորդ վառելիք, տարբեր ապրանքներ, այդ թվում նաև խմիչք և թարմ սնունդ ձեռք բերելու ու տրանսպորտային միջոցի քսանյութերը փոխելու և ավտոլվացման ծառայություններից օգտվելու նպատակով։ Հատկանշական է, որ Shell-ի կայաններում
ամեն տարի վաճառում է 450 մլն բաժակ սուրճ, 1,5 միլիարդ սառը ըմպելիք և ավելի քան 1 միլիարդ նախուտեստ։ Ապրանքանիշը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ և առաջնորդվում է նորարարական մոտեցումներով՝ օգնելով կառուցել կայուն էներգետիկ ապագա: Shell-ն իր հաճախորդներին առաջարկում է արտանետումների ցածր մակարդակ ապահովող արտադրանք և ծառայություններ՝ կենսավառելիք, էլեկտրական մեքենաների լիցքավորում, ջրածին և տարբեր գազային վառելիքներ, ինչպիսիք է հեղուկացված բնական գազը։ Ընկերությունն աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունների շրջանակում համագործակցում է
համաշխարհային ավտոսպորտի ամենաառաջատար թիմերի հետ։ Ավտոսպորտում ընկերության գործընկերներն են Scuderia Ferrari-ն, Ducati Corse-ը MotoGP-ում, BMW-ն։ Shell-ը քսանյութերի թիվ մեկ մատակարարն է աշխարհում և ներկայացված է ավելի քան 100 երկրում։

 

                                                                                       ***

«Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը զբաղվում է եվրոպական բարձրորակ վառելիքի ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով, նոր սերնդի բենզալցակայանների ցանցի զարգացմամբ։ 2022 թվականից Ընկերությունը հանդիսանում է Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում։

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club