ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան խոստանում է մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ-ում 2016 թվականին նախագահող Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը:
«Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, որում ներգրավված է Ադրբեջանը: ԵԱՀԿ նախագահության շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կլինեն ամենակարևոր առաջնահերթությունները Գերմանիայի համար»,- հայտնել է Թեմփելը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



