Կոլումբիայում թռիչքի ժամանակ 2 ինքնաթիռ է բախվել. զոհվել է ռազմաօդային ուժերի փոխգնդապետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոլումբիայի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ բախվել են Մետա դեպարտամենտի ավիաբազայի մոտ ուսումնական առաջադրանք կատարելիս, օդաչուներից մեկը զոհվել է: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌՕՈՒ-ի մամուլի ծառայությունը։
«Կոլումբիական ռազմաօդային ուժերը ափսոսանքով հայտնում են, որ այսօր ժամը 17:28-ին երկու T-27 Tucano ինքնաթիռ, որոնք կատարում էին ուսումնական առաջադրանք, կործանվել են մարտական ավիացիայի թիվ 2 հրամանատարության տարածքում, որը գտնվում է Մետայում»,- ասվում է հաղորդագրությունում։
Միջադեպի հետևանքով զոհվել է ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Մարիո Անդրես Էսպինոսա Գոնսալեսը։ Երկրորդ ինքնաթիռի և օդաչուի վիճակի մասին չի հաղորդվում։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես երկու ինքնաթիռ ցածր թռչելիս բախվում են միմյանց, որին հաջորդում է պայթյուն: