Չդադարող անկարգություններ երկրով մեկ. ֆրանսիահայերը սարսափած են ներգաղթյալների վրեժից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 5-րդ օրն է վախի, սարսափի գիշեր են անցկացնում Ֆրանսիայում ապրող հայերը: 17-ամյա ալժիրցի Նահել Մազրուկի սպանությունից հետո զանգվածային անկարգությունները շարունակվում են։ Երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում 12-18 տարեկան աֆրիկացի պատանիները այրել, վնասել, թալանել ու ոչնչացրել են ավելի քան 750 շինություն: Այս օրերին ժողովրդավարության բնօրրան համարվող երկրում ռասիզմի մակարդակը բավականին բարձր է:
Alpha News-ի հետ զրույցում Վերսալին կից Բուա Դարսի քաղաքում բնակվող նախկին լրագրող Մարիամ Տեր-Գուլանյանը տեղեկացրել է, որ հատկապես Փարիզում և Փարիզի արվարձաններում վիճակը ծայրահեղ վտանգավոր է և անկանխատեսելի։ Տարբեր անկյուններից պայթյունի ձայներ են գալիս:
«Մարդիկ սարսափում են փողոց դուրս գալ, հանրային տրանսպորտից օգտվելը լուրջ խնդիր է: Այն քաղաքը, որտեղ ես բնակվում եմ գտնվում է Իլ-դը-Ֆրանսի շրջանում, որի քաղաքներից մեկն էլ հենց Փարիզն է: Երեխաներիս հետ կարևոր գնումներ ունեի կատարելու, բայց չարեցի, քանի որ այն խանութը, որտեղ պատրաստվում էի գնալ ամբողջովին այրված է և թալանված»,- պատմել է ֆրանսաբնակ Մարիամ Տեր-Գուլանյանը:
Ռեստորանները, ժամանցային վայրերը դատարկ են, տուրիստները չեղարկում են այցերը Ֆրանսիա:
Հունիսի 27-ին Փարիզի արվարձանային քաղաքներից մեկում Նանտերում, կանգ հրամանը չկատարելու հետևանքով ոստիկանը սպանել է 17-ամյա ալժիրցի Նահել Մազրուկին: Նախկինում տղան բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Չունենալով վարորդական իրավունք նա վարել է ավտոմեքենա և խախտել երթևեկության կարգը վտանգի ենթարկելով հետիոտների և հեծանվորդների կյանքը:
Նյութի շարունակությունը՝ այստեղ