Ֆրանսիայում 6-րդ գիշերն անընդմեջ շարունակվել են անկարգությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը բերման է ենթարկվել 78 մարդ, հաղորդում է BFMTV-ն։ Փարիզում 20 ցուցարար է բերման ենթարկվել: Սա զգալիորեն փոքր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են Լիոնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին։ Խռովարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Նախօրեին հաղորդվել էր 719 բերման ենթարկվածի մասին:
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանների կողմից Փարիզի արվարձան Նանտերի բնակիչ, 17-ամյա Նահելի սպանությունն էր։
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։