Ֆրանսիան բոցերի մեջ․ նման դեպքեր մեկ էլ 2005-ին են արձանագրվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վեց գիշեր բոցավառվող զայրույթը պատել է Ֆրանսիան: Մեքենաները, հասարակական տրանսպորտը, հասարակական շենքերը, ամեն ինչ անխտիր այրում- մոխրացնում են փողոց ելած խռովարարները։ Կոտրում են ապակիները, խանութներ են ավերում:Նրանց պահանջների ցանկն օրեցօր ավելանում է, իսկ վերանորոգման հաշիվը՝ ծանրանում։ Առնվազն «մի քանի հազար առևտրականներ են տուժել », - ասում է CCI France-ի (Առևտրի և արդյունաբերական պալատի) նախագահ Ալեն Դի Կրեշենցոն: Միայն շաբաթ օրը Մարսելը արթնացավ ավելի քան 400 վանդալիզմի ենթարկված ընկերություններով:
Առևտրականների, ռեստորատորների, ապահովագրողների և բանկիրների ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո Բերսին շաբաթ օրը կազմեց նախնական գույքագրում՝ 200 խոշոր մանրածախ խանութ, 250 բանկի մասնաճյուղ, 250 ծխախոտի վաճառակետ, մի քանի հարյուր խանութ է վնասվել…
Մինչև կիրակի առավոտ անկարգությունների հինգ գիշերվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունը հաշվել է մոտ 5000 այրված մեքենա, մոտ 1000 այրված ու ավերված շենք, 250 հարձակում ոստիկանական բաժանմունքների վրա, ավելի քան 700 վիրավոր հասարակական կարգի պահապաններ։
Այս անկարգությունները հիշեցնում են այն անկարգությունները, որոնք ցնցեցին Ֆրանսիան 2005 թվականին՝ ոստիկանության կողմից հետապնդվող երկու դեռահասների մահից հետո։ Երեք շաբաթվա ընթացքում ոչնչացվել էր 10 հազար մեքենա, այրվել էր ավելի քան 200 հասարակական շինություն, ձերբակալվել էր մոտ 5200 մարդ։
Սակայն ի տարբերություն 2005-ի, այժմ խռովությունները եւ անկարգությունները տարածվել են Ֆրանսիայի բոլոր շրջաններում ներառյալ միջին եւ փոքր քաղաքները։
Կարօ Պոյաճեան
Սփյուռքահայ