Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒLԻՍԻ)․ Ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ԱՄՆ՝ Անկախության օր, Բահամյան կղզիներ՝ Թագուհու օր,Կայմանյան կղզիներ՝ Սահմանադրության օր, Իտալիա՝ Գարիբալդու օր, Լատվիա՝ Հրեա ժողովրդի ցեղասպանության հիշատակի օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Նորվեգիա՝ Սոնի Խարալդսեն թագուհու ծննդյան օր, Տոնգա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Դատական փորձագետի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանը:

1921- Թիֆլիսում Կովկասյան բյուրոյի պլենումում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀԽՍՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը տեղափոխել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։

1925 – ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցոսոպրանո) և երգահան Քեթի Բերբերյանը։

1930 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանը։

1944– ստեղծվել է «Արարատ» մշակութային կազմակերպությունը։

1988-կապված Ղարաբաղյան հարցի հետ՝ Հայկական ԽՍՀ-ում սկսվել է համընդհանուր գործադուլ, որը տևել է 11 օր։

1999– առաջին անգամ Հայաստանում նշվել է Հայաստանի ազգային գրադարանի օրը։

2003- Երևանի կենտրոնում բացվել է մեծատաղանդ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը:

2004- Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրահավաքը:

2009- սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը, որը, սպասումներին հակառակ, հաշտ ու խաղաղ է անցել: Գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը:

2012- կառավարության կողմից ընդունվել է 132 հազար դրամանոց սոցիալական փաթեթ՝ 120 հազար պետական աշխատողների համար:

2017- Չել յաբինսկի մարզի Մաքսիմկա լճում նավակի շրջվելու հետևանքով ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, բոլորը՝ հայ համայնքի ներկայացուցիչներ:

2018-Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին:

ԱՇԽԱՐՀ

1054 –Ցուլի համաստեղությունում նկատվել է գերնոր աստղի առկայծում, որի հետևանքով առաջացել է Խեցգետնային միգամածությունը:

1631-Փարիզում բացվել է զբաղվածության և հասցեների առաջին գործակալությունը:

1776- ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։

1790 –ծնվել է բրիտանացի աշխարհագրագետ և գեոդեզիստ Ջորջ Էվերեստը, որի պատվին էլ կոչվել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթ Ջոմոլունգման:

1807- ծնվել է իտալացի գեներալ և քաղաքական գործիչ Ջուզեպպե Գարիբալդին:

1817-ԱՄՆ-ում սկսվել է Էրի ջրանցքի շինարարությունը, որը միացնում է համանուն լիճը Հուդզոնի հետ:

1826- անկախության հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասել ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի կողմից նվիրված Ազատության արձանը:

1826-վախճանվել է Միացյալ նահանգների 2-րդ նախագահ Ջոն Ադամսը: -վախճանվել է Միացյալ Նահանգների 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը:

1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին:

1848 –առաջին անգամ հրապարակվել է Կարլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդելին պատմել է մի հեքիաթ, որը հետագայում դարձել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի նախատիպը: Երեք տարի անց նույն օրը «Macmillan and Co» տպագրատունը տպագրել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի առաջին հրատարակությունը:

1892- Սամոայում երկու անգամ իրար հետևից կրկնվել է հուլիսի 4-ը, ինչը կապված է եղել այն բանի հետ, որ երկիրն անցել է այլ ժամային գոտի:

1894- չնայած միապետականների դիմադրությանը, Հավայան կղզիներում հայտարարվել է հանրապետություն:

1903 –նախագահ Ռուզվելտը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի հատակով անցկացված մալուխի շնորհիվ խաղաղօվկիանոսային կապի ստեղծումը:

1918-բոլշևիկները գնդակահարել են Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքի անդամներին:

1934 – վախճանվել է ծագումով լեհ ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին:

1941-ավարտվել է Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի բռնակցումը ԽՍՀՄ-ին:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պրոխորովկա գյուղի մոտ սկսվել է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

1946 – Քյոնիգսբերգը վերանվանվել է Կալինինգրադ:

1946-ճանաչվել է Ֆիլիպինների անկախությունը:

1959 –Յամայկան, մնալով Վեստ-Հնդկական Դաշնությունում, ստացել է ներքին ինքնակառավարման իրավունք:

1961– խորհրդային «Կ-19» ատոմային սուզանավում տեղի է ունեցել վթար։

1975 - Կանաչ Հրվանդանը անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1976 -«Էնտեբբե» օպերացիայի շրջանակներում Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծել են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։ Արդյունքում զոհվել է 5 իսրայելցի, 6 ահաբեկիչ և 23 ուգանդացի, իսկ 101 պատանդ ազատվել է:

2004 - Հունաստանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest