«Այս ոգևորությունը ևս մեկ փաստ է, որ Երիտասարդության պալատը նորից լինելու է բոլորինն ու բոլորի համար». Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Երիտասարդության պալատ» կամ «ԵրիտասարդԱԿԱՆ պալատ», «Կուկուռուզնիկ» կամ «Կրծած Կուկուռուզ». յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունն ու հիշողություններն այս կառույցի հետ։ Հետևաբար մեզ համար առավել քան կարևոր է պալատի, այդ արժեքավոր խորհրդանիշի վերականգնումը։
Երիտասարդության պալատի նախագծի ներկայացման օրը մեր քաղաքացիները հնարավորություն ունեին անելու իրենց առաջարկությունները, թե ինչ կցանկանան տեսնել պալատում։ Շատ հետաքրքիր, իսկապես անհրաժեշտ ու էական առաջարկներ էին, որոնք անպայման իրականություն պետք է դառնան։
Այս ոգևորությունը ևս մեկ փաստ է, որ Երիտասարդության պալատը նորից լինելու է բոլորինն ու բոլորի համար, և ազդակ մեզ համար, որ մենք կրկին համաերիտասարդական ու համահայկական ջանքերով այս խորհրդանիշը պետք է վերադարձնենք Երևանին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



