Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Հայրենակիցներ, աշխարհի բոլոր անկյուններում, տոնական ու ծննդյան իմ իրավունքից օգտվելով՝ յուրաքանչյուրիդ եղբայրաբար խնդրում, հորդորում ու պահանջում եմ․ Արտակ Բեգլարյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ հարգող յուրաքանչյուր անձի ուշադրությունը հերթական անգամ հրավիրել Արցախի ներկա վիճակի ու յուրաքանչյուրի անելիքների վրա:

Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն: Անշուշտ, այս պայքարում հիմնական խաչը կրում է Արցախի հայությունը՝ ստանձնելով իր բաժին ազգային պատասխանատվությունը, սակայն մենք ակնկալում ենք ուշադրություն առաջնահերթորեն Հայ ժողովրդից ու Հայոց պետականությունից՝ որպես Արցախի տեր ու գլխավոր շահառու: Շրջափակման ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ են եղել Արցախին աջակցելու համար, որոնց բոլորի հեղինակներին ու մասնակիցներին երախտապարտ ենք:

Այժմ խնդիր ունենք ավելի գործնական ու զանգվածային դարձնելու Արցախին աջակցող նախաձեռնությունները, որոնցից կուզեի այսօր առանձնացնել «Հայաքվեն»: Այն գործնական է, քանի որ նպատակ ունի հստակ մեխանիզմի կիրառման միջոցով ամրապնդել ու երաշխավորել ՀՀ Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պետական-ազգային պարտավորությունները Արցախի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իսկ Հայաքվեի գլխավոր արժեքը Արցախի շուրջ գործնական ու գաղափարական համախմբումն է, որը հստակ ազդակներ է փոխանցում Արցախի հայությանը առ այն, որ միայնակ չենք մնացել մեր արդար ու ազգային պայքարում:

Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայ ժողովրդի ու Հայոց պետականության անցյալի, ներկայի ու ապագայի համար, և, հետևաբար, յուրաքանչյուր հայի ազգային ու քաղաքացիական պարտավորությունների մեջ է մտնում հայկական ու անվտանգ Արցախի նպատակին ծառայելը: Դա կարելի է անել թե՛ բարեխիղճ պետական-ազգային ծառայությամբ, թե՛ Հայաքվեին կամ այլ ակցիայի միանալով, թե՛ այլ ծրագրեր իրագործելով, թե՛ Հայաստանում և այլ երկրներում պահանջատիրական ու իրազեկման ակցիաներ իրականացնելով և բազմաթիվ այլ եղանակներով: Սակայն կուզեի ընդգծել, որ Արցախին օգնելու առաջնահերթ ձևը ՉՎՆԱՍԵԼՆ Է. ակտիվ վնասարարության ձևերից են՝ ադրբեջանական անդունդի մեջ հրելը՝ նույնիսկ խոսքերով, արցախցիների ու հայության այլ հատվածների միջև պառակտում հրահրելը և այլն, իսկ պասիվ ձևերից՝ անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունը և այլն:

Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհի բոլոր անկյուններում, տոնական ու ծննդյան իմ իրավունքից օգտվելով՝ յուրաքանչյուրիդ եղբայրաբար խնդրում, հորդորում ու պահանջում եմ՝

• Մի՛ վնասեք Արցախին՝ դրանով իսկ ողջ Հայ ազգին ու Հայոց պետականությանը,

• Մի՛ թույլ տվեք այլոց ևս վնասել,

• Մի՛ տրվեք հուսահատության ու անելանելիության թշնամական որոգայթին,

• Հնարավորինս գործնական ձևերով սատարե՛ք Արցախին աջակցող ցանկացած նախաձեռնության,

• Մի՛ մոռացեք, որ նպատակին հասնում են պայքարով, պայքարն ուղեկցվում է նաև զրկանքներով, իսկ առանց պայքարի՝ ազգերը արևի տակից արագորեն գլորվում են հողի տակ»,-նշել է նա:

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders