Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒLԻՍԻ)․ Ողբերգական վթար Երասխ-Երևան ճանապարհին․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Համբույրի համաշխարհային օր, Մալավի՝ Անկախության օր, Կոմորյան կղզիներ՝ Անկախության օր, Չեխիա՝ Յան Հուսի օր, Լիտվա՝ Մինդաուգասի թագադրության օր, Ֆինլանդիա՝ Էյնո Լեյնոյի օր, Տիբեթցիների սփյուռք՝ 14-րդ Դալայ լամայի ծննդյան օր, Դանիա՝ Ֆեդերացիայի ճակատամարտի օր, Ղազախստան՝ Մայրաքաղաքի օր, Իսպանիա՝ Սան-Ֆերմին փառատոնի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1820 – ծնվել է մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1879 – ծնվել է հայկական ծագումով խորհրդային բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց Ագրիպինա Վահանովան։

1888 – ծնվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը։

2001- տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը:

2004-բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմի համապատասխան բաժին են վերադարձրել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով նա պարգևատրվել էր 1998 թվականին:

2009-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլ յանի դիմումը՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

2010-տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի համացանցային կայքի շնորհանդեսը:

2012- չորս ամիս տևած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը, և «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո է մեկնել 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:

2015-էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները ակցիա են իրականացրել Բաղրամյան պողոտայում, ոստիկանները քշել են ցուցարարներին։

2016-«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է դորթմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։

2018- «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամներ անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը:

2019- Արարատի մարզում՝ Երասխ-Երևան ճանապարհին, տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով երթուղային «ԳԱԶԵԼ»-ի 6 ուղևոր զոհվել է, իսկ 12-ը՝ ստացել վնասվածքներ։

2021-վախճանվել է նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

ԱՇԽԱՐՀ

1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դարձել է Անգլիայի թագավոր։

1415 –չեխ բողոքական Յան Հուսին այրել են խարույկի վրա։

1439 -Հռոմի պապ Եվգենի 4-րդը և Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդը ստորագրել են Ֆլորենցական ունիան, որի շնորհիվ ստեղծվել է հռոմակաթոլիկ եկեղեցին։

1535 –անգլիացի հումանիստ, լորդ-կանցլեր Թոմաս Մորը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և ենթարկվել մահապատժի։ Հետագայում նա դասվել է կաթոլիկ սրբերի դասին։

1630 –Երեսնամյա պատերազմի ընթացքում շվեդների 4000-անոց զորքը ափ է իջել Գերմանիայում։

1661 -Անգարա գետի աջ ափին՝ Իրկուտա գետի միացման հատվածում, հիմնադրվել է Իրկուտսկ քաղաքը։

1710 -Մեյսոնում (Սաքսոնիա) հիմնադրվել է Եվրոպայում առաջին ճենապակու մանուֆակտուրան, որտեղ սկսել են արտադրել Մեյսենյան ճենապակի։

1785 -դոլարը դարձել է ԱՄՆ-ի ազգային արժույթ։

1850 – ծնվել է ռուս կայսր Նիկոլայ 1-ինը։

1854 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը։

1885– Լուի Պաստյորը պատմության մեջ առաջին անգամ կատաղության դեմ պատվաստում է իրականացրել:

1893 – վախճանվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը։

1905 -Լոնդոնի ոստիկանները Սենտ Լուիսի ոստիկաններին են հանձնել Ջոն Ուոկերի մատնահետքերը. դա եղել է Ամերիկայի և Եվրոպայի միջև իրականացված՝ առաջին կասկածվող հանցագործի մատնահետքերի փոխանակումը։

1918 -Մոսկվայում ձախ էսեռները ապստամբություն են սկսել։

1938 – հայտնաբերվել է Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:

1946– ծնվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:

1946– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Սիլվեստր Ստալոնեն:

1947 – ԽՍՀՄ-ում սկսվել է ԱԿ-47 ինքնաձիգի արտադրությունը:

1957- Ալթեա Գիբսոնը դարձել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մասնակիցը։ -առաջին անգամ հանդիպել են Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին։

1964 - Մալավին հռչակել է իր անկախությունը Միացյալ Թագավորությունից։

1971 – վախճանվել է ամերիկացի ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը։

1973 - Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը։

1975 - Կոմորյան կղզիներն անկախություն են ստացել Ֆրանսիայից։

1995 –Բոսնիական պատերազմի ընթացքում Ռատկո Մլադիչի սերբական զորքերը Սրեբրենիցայում կոտորել են ավելի քան 8000 բոսնիացիների։

1997 -Ղազախստանի մայրաքաղաքը Ալմա Աթայից Ակմոլու է տեղափոխվել։

2013 - Քվեբեկում բենզինատար գնացքի պայթյունից զոհվել է 47 մարդ, և ավերվել է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։

2018 -մահապատժի է ենթարկվել «Աում Սենրիկյո» տոտալիտար աղանդի հիմնադիր և առաջնորդ Սյոկո Ասխարան։

2020-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր և խմբավար Էնիո Մորիկոնեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive