«Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերից և երևանցիներին արվող կարևորագույն առաջարկներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է
POLITICS«Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերից և երևանցիներին արվող կարևորագույն առաջարկներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է, որը դառնալու է քաղաքի տրանսպորտային համակարգի մի մասը, լուծելու է երևանցիների և քաղաքի բնակիչների համար այս պահի թիվ մեկ գերխնդիրը։
Ճոպանուղու համակարգը քաղաքը կդարձնի երթևեկելի, գեղեցիկ ու ժամանակակից։ Ըստ հայեցակարգի՝ 94 կանգառով և 77 կմ երկարությամբ ճոպանուղին նախատեսվում է կառուցել 7 երթևեկելի գծով՝ Ֆրանսիայի հրապարակ-հյուսիսային ավտոկայան, Ֆրանսիայի հրապարակ-Ավան, Ֆրանսիայի հրապարակ-Նոր Նորք, Ֆրանսիայի հրապարակ-Նուբարաշեն, Շենգավիթ կայարան-Կոմիտասի պողոտա, Լենինգրադյան փողոց-Լամպերի գործարան, Աշտարակի խճուղի- Հարավ Արևմտյան թաղամաս։
Սա այն մոդելն ու ձևաչափն է, որով առաջնորդվում ենք մենք, և որով պատրաստվում ենք խոսել Երևանի յուրաքանչյուր բնակչի հետ՝ վերհանելու և արդյունավետ ու առարկայական լուծումներ առաջարկելու մեր մայրաքաղաքի, բնակիչների կյանքն արժանապատիվ, հարմարավետ դարձնելու համար։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



