Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Նույնիսկ եթե Սամվել Բաբայանը գնա և բանակցի, վայրկենական հասկանալու է, թե ինչ է ուզում Ադրբեջանը․ Դավիթ Բաբայան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք դեմ չենք Ադրբեջանի հետ բանակցություններին, մեզ համար անընդունելի է բանակցությունների օրակարգը։ Իսկ Ադրբեջանը ոչ թե բանակցություններ է ուզում, այլ ցանկանում է, որ մենք ներադրբեջանական բանակցությունների մեջ ընդգրկվենք և դառնանք ադրբեջանցի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ խոսելով այն հարցի շուրջ, որ Արցախը պատրաստ է Բաքվի հետ երկխոսելու մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը մատնանշեց, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ հայտարարել է, որ մեզ տեսնում է Ադրբեջանի կազմում, հետևաբար, ըստ նրա, այդպիսի միջնորդություններն իրենց համար անընդունելի են։

«Ուզում է Ռուսաստանը լինի, ուզում է ԱՄՆ-ն լինի, մեզ համար ընդունելի չէ այն հանգամանքը, որ մեզ խցկում են Ադրբեջանի կազմում։ Մեզ համար անընդունելի է, որ մեզ խցկում են Ադրբեջանի կազմ, ով ուզում է լինի այդ միջնորդը։ Հիմա Արցախը խեղդամահ է լինում, իսկ, եթե մենք խոսում ենք, թե ինչպես ենք կապիտուլյացիայի ենթարկվում, սա այլ խնդիր է»,- ասաց նա։

Մինույն ժամանակ Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ռուսաստանը պետք է կատարի Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Հենց այս պահանջով էլ օրեր առաջ նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ստեփանակերտը պահանջում է, որ ՌԴ-ն իր պարտավորությունները կատարի։

«Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, աշխարհը թքած ունի։ Ոչ մի տեղ գրված չէ, որ այդ հսկիչ կետերը պետք է տեղադրվեն Լաչինի միջանցքում, որ պետք է միջանցքը փակվի։ Չկա գրված նաև, որ Արցախը պետք է կողպվի և ենթարկվի կտտանքների։ Հայտարարությունում նման կետեր չկան հետևաբար, ՌԴ-ն պետք է կատարի իր պարտավորությունները, ոչ թե մեզ խցկեն Ադրբեջանի կազմ», - ասաց Արցախի նախագահի խորհրդականը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հետ երկխոսության, այն դեպքում, երբ իրենց հաղթող կողմ են զգում և հայությանն էլ արհամարհանքով վերաբերվում։

«Իրենց եղանակի տեսությամբ Երևանն էլ են ներկայացնում որպես Ադրբեջան, հասել ենք սրանք։ Իսկ ժամանակին Հեյդար Ալիևն Արցախի իշխանություններին պաշտոնապես էր դիմում՝ գրում էր Արցախի Հանրապետություն»,-հիշեցրեց նա։

Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Արցախում տարբեր գործիչների կողմից հակասական կարծիքներ են շրջանառվում։

Իսկ ինչ վերաբերվում է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ուղիղ երկխոսեն, Բաբայանն արձագանքեց․« Ինչի՞ մասին պետք է երկխոսենք՝ ո՞նց ենք միանում իրենց, ի՞նչ են մեզ թույլ տալիս։ Հիմա, եթե մարդիկ կան, ովքեր մտածում են, որ կարելի է դա անել, պրակտիկան հակառակն է ցույց տալու։ 1996-1997 թվականներին մեզ հետ չէին ուզում նստել ու բանակցել, հիմա են բանակցելո՞ւ։ Նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը գնա և Բաքվի հետ բանակցի, վայրկենական հասկանալու է, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Միգուցե պարոն Բաբայանը մտածում է այս ծանր վիճակից ինչ- որ կերպ հանել Արցախը թեկուզ երկխոսության միջոցով, բայց անձամբ ես մտածում եմ, որ դա հնարավոր չէ»։

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends