Ուկրաինան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կստանա բազմամյա օգնության փաթեթ. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ դաշինքի՝ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում (հուլիսի 11-12) կհաստատվի Ուկրաինային աջակցության բազմամյա փաթեթը, որը նրան կմոտեցնի դաշինքին։
Գագաթնաժողովին մասնակցելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է kommersant.ru-ն։
Ստոլտենբերգի խոսքով՝ իրենք ներկայումս բանակցություններ են վարում Ուկրաինայի վերաբերյալ առաջարկների շուրջ։ Նա կոնկրետ ձևակերպումներ չի տվել, սակայն վստահեցրել է, որ ընդունված որոշումները «էլ ավելի կուժեղացնեն Ուկրաինան ու նրան կմոտեցնեն դաշինքին»։
Ստոլտենբերգը նշել է, որ բազմամյա օգնության ծրագիրը ստեղծվել է «Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք համապատասխանությունը ՆԱՏՕ-ին երաշխավորելու համար»։
«Մենք կթարմացնենք քաղաքական կապերը, կհայտնվի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ, մեր ղեկավարները կհաստատեն, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- վստահեցրել է նա։
Ստոլտենբերգը նաև տեղեկատվություն է տարածել, թե ինչպես է աշխատելու ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը։ Նրա խոսքով՝ խորհուրդը կլինի հարթակ, որտեղ դաշնակիցները և Ուկրաինան կկարողանան քննարկել համաձայնագրերը, ինչպես նաև ստեղծել առանձին հանձնաժողովներ ցանկացած խնդրի վերաբերյալ։ Քննարկվող հարցերի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու է հենց խորհուրդը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։