Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն․ Պեսկով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում, և Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի այս հարցում։
Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման ժամանակաշրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվության ժամանակաշրջաններ։
Բայց գիտենք նաև, որ եթե իրերն անվանում եք իրենց անուններով, ապա ոչ ոք չի ուզում Թուրքիային տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին։ Այստեղ մեր թուրք գործընկերները նույնպես, հավանաբար, չպետք է կրեն վարդագույն ակնոցներ, մենք պետք է իրերը կոչենք իրենց անուններով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի համագործակցությունը, Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ կան տարաձայնություններ, բայց կա նաև հարաբերությունների այն հատվածը, որը համապատասխանում է երկու երկրների շահերին, և Մոսկվան մտադիր է երկխոսություն զարգացնել։
«Ուստի, ևս մեկ անգամ կրկնում եմ, բոլոր հայտնի տարաձայնությունների առկայության դեպքում մենք մտադիր ենք զարգացնել մեր երկխոսությունը, մեր հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է, և որտեղ ձեռնտու է նրանց»,- լրագրողներին ասել է Պեսկովը։