Զելենսկին կոշտ հայտարարություն է արել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և քննադատել է դաշնակիցներին՝ Դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում անվճռական լինելու համար։ Այս մասին նա հայտնել է Telegram-ում։
«Ուկրաինան ներկայացված կլինի Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Որովհետև դա հարգանք է։ Բայց Ուկրաինան նույնպես հարգանքի է արժանի»,- նշել է ուկրաինական պետության ղեկավարը։
«Այժմ Վիլնյուսի ճանապարհին մենք ազդանշաններ ենք ստացել, որ առանց Ուկրաինայի որոշակի ձևակերպումներ, բանաձևեր են քննարկվում։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը միայն հրավերի մասին է, այլ ոչ թե Ուկրաինայի անդամակցության։ Աննախադեպ և անհեթեթ է, երբ ժամանակ չկա Ուկրաինայի և՛ հրավերի, և՛ անդամակցության համար և երբ դրա փոխարեն ինչ-որ տարօրինակ ձևակերպում է ավելացվում նույնիսկ Ուկրաինային հրավիրելու «նախապայմանների» մասին»,-նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ «կարծես թե պատրաստակամություն չկա Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ կամ դարձնել դաշինքի անդամ»։
«Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար սակարկելու հնարավորություն կա՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իսկ Ռուսաստանի համար դա նշանակում է մոտիվացիա՝ շարունակելու իր տեռորը ապագայում։ Անորոշությունը թուլություն է: Եվ ես դա անկեղծորեն կքննարկեմ գագաթնաժողովում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bd5c594dedc3fe820c4ce240ee915893
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»