Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60%-ի. Քերոբյան
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Եկատերինբուրգում «Իննոպրոմ 2023» ցուցահանդեսում։
«Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար, այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում, կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 տոկոս աճի»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի «թիվ մեկ առևտրային գործընկերն է»։
Քերոբյանը մանրամասնել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը նույնպես կրկնապատկվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



