Մենք ապրում ենք ու շարունակելու ենք ապրել Արցախի Հանրապետությունում. Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ռադիո Ավրորա»-ի եթերում այսօր հարց ուղղեցին, թե ի՞նչ կարող են անել Արցախի համար: Պատասխանս ավելի քան պարզ է՝ նախ ամեն օր եթերում բարձրացնել Արցախի թեման, ամեն օր կրկնել, որ Արցախը հայկական է մնալու, երկրորդը՝ թույլ չտալ, որ այսօրվա իշխանությունները հարված հասցնեն մեր ազգային արժեհամակարգին, ավանդույթներին ու բարոյական սկզբունքներին, չհանդուրժել ու չլռել, երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որոշում է այլևս չօգտագործել «Արցախի Հանրապետություն» և «Արցախ» բառերը: Մենք ապրում ենք ու շարունակելու ենք ապրել Արցախի Հանրապետությունում:
Հայրենիքի ազատությունը, հայրենիքում ապրելու իրավունքի համար պայքարը շարունակական է, ու մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք դրան: Հաջողում են այն ժողովուրդները, ովքեր չեն վհատվում, չեն հիասթափվում կես ճանապարհից: Օրինակ, Իռլանդիան իր անկախության համար պայքարել է հարյուրամյակներ և, ի վերջո, հասել հաջողության: Արժանապատիվ պայքարի ամեն օրը նոր իրավիճակ կարող է ստեղծել: Պետք է գիտակցել, որ աշխարհը ոչ մեկին ոչ մի երաշխիք չի տալիս. ազգերն իրենց պայքարի կամքով ու տոկունությամբ են նվաճում իրենց իրավունքները և վաստակում իրենց նկատմամբ հարգանքը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



