Գրիշա Աղախանյանը և Սոֆի Մխեյանը ներկայացրել են համատեղ աշխատանք՝ կատարելով Արամ Ասատրյանի երգը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրիշա Աղախանյանը և Սոֆի Մխեյանը լսարանի դատին են հանձնել նոր համատեղ աշխատանք «Հայ ես դու, հայ եմ ես» երգի հիման վրա։ Արամ Ասատրյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունը երգիչները կատարում են այսօրվա մոտեցումներին համահունչ, իսկ այս աշխատանքի գործիքավորման հեղինակն է Նիկ Էգիբյանը: Տեսահոլովակը նկարահանվել է երևանյան տանիքներիս մեկում: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, օպերատորը՝ Արթուր Սարգսյանը։
Տեսահոլովակի մեկնաբանությունների բաժնում Սոֆի Մխեյանը գրել է. «90-ականներին այս երգը հնչում էր գրեթե ամենուր: Այն գիտեին բոլորը։ Ու կարծես թևավոր խոսքի նման բոլորի շուրթերին էր։ Հիմա մենք նոր մոտեցմամբ նոր շունչ ենք տալիս այս հին ու սիրված երգին` յուրովի շնորհակալություն հայտնելով 90-ականներին հազարավոր ուրախ առիթներին հնչած, դրական էմոցիաներ փոխանցած այս երգի հեղինակ,Գուսան Արամ Ասատրյանին։ Հուսով ենք, որ այս տարբերակը ևս նույնքան կսիրվի ու կտարածվի և կդառնա սիրո խոստովանությունների նոր վկա։ Շնորհակալություն Ասատրյան Ընտանիքին»: