Իրանում շահագործման հանձնված երկու նոր բլոկներում օրական կարդյունահանվի 56,6 մլն խոր մետր գազ
ECONOMICSՊարսից ծոցում հունվարի 11-ին շահագործման են հանձնվել գազի Հարավային Փարս հանքավայրի 15-րդ եւ 16-րդ բլոկները: Հանդիսավոր գործարկումը կատարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է IRINN հեռուստաալիքը: «Նախագահ Ռոուհանին պաշտոնապես բացել Է Հարավային Փարս հանքավայրի 15-րդ եւ 16-րդ բլոկները՝ կարեւոր քայլ նշանավորելով հանքավայրի յուրացման մեծա-ծրագրի իրականացման գործում»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Երկու նոր բլոկներում օրական կարդյունահանվի 56,6 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ դրա վերամշակման ձեռնարկություններում ամեն օր կարտադրվեն 75 հազար բարել գազախտուցք, 400 տոննա ծծումբ, ինչպես նաեւ տարեկան ավելի քան 1 միլիոն տոննա հեղուկացված գազ եւ 1 միլիոն տոննա Էթան, տվյալներ Է բերում Շանա գործակալությունը: Ընդամենը Հարավային Փարս հանքավայրի՝ Իրանի մասը բաժանված Է 24 բլոկի: Այն ապահովում Է Իրանում գազի սպառման 55 տոկոսը, որը կազմում Է օրական 430 միլիոն խորանարդ մետր:
Հարավային Փարսն աշխարհում նավթի-գազի խոշորագույն հանքավայրն Է Պարսից ծոցի կենտրոնական մասում: Այն բաժանված Է Քաթարի եւ Իրանի միջեւ ըստ տարածքային ջրերի սահմանների: Հանքավայրը հայտնաբերվել Է 1990 թվականին, զբաղեցնում Է 3700 քառակուսի կիլոմետր մակերես: Հանքավայրի միագումար պաշարները գնահատվում են 28 տրիլիոն խորանարդ մետր գազ եւ 45 միլիարդ բարել նավթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: