Վենգեր. «Ոսկե գնդակի» մեծ երկրպագու չեմ, բայց մրցանակը կստանա Մեսին
SPORTԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ 2015 թվականի արդյունքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը կստանա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
«Ես այդ մրցանակի մեծ երկրպագու չեմ: Բայց այն կստանա Մեսին: Դա հասարակ է: Անցած տարի «Բարսելոնան» նվաճել է ամեն ինչ»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 11-ին Ցյուրիխում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



