Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զինուժը շարունակել է իր հակահարձակումն առաջնագծի առնվազն 3 հատվածում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զինուժը շարունակել է իր հակահարձակումը առաջնագծի առնվազն երեք հատվածներում: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում, գրել է Зеркало Недели-ն։
Վերլուծաբանները նշել են, որ Մելիտոպոլի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը առաջ են անցել ավելի քան 1․7 կմ-ով։
«Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները Բախմուտի, Մելիտոպոլի (Զապորոժիեի շրջանի արևմուտք) և Բերդյանսկի (Դոնեցկ-Զապորոժիե շրջանի սահմանային շրջան) ուղղություններում։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական ուժերը մասնակի հաջողության են հասել Բելայա Գորա - Անդրեևկա ուղղությամբ (Բախմուտից 9-15 կմ հարավ-արևմուտք)»,- ասվում է զեկույցի մեջ։
Ըստ զեկույցի՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի գլխավոր տնօրինության կիրառական պլանավորման վարչության փոխտնօրեն, գնդապետ Նիկոլա Ուրշալովիչը զեկուցել է Մելիտոպոլի ուղղությամբ ուկրաինական զորքերի ավելի քան 1․7 կմ առաջխաղացման մասին։
Ռուս ռազմական բլոգերները հայտարարել են, որ ուկրաինացի զինվորականները լոկալ ճեղքում են կատարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գծերում Պրիյուտնոյեից հյուսիս (Վելիկա Նովոսելկայից 15 կմ հարավ-արևմուտք):