Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի սպանությունները, որոնք Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարությամբ նախապատրաստել են Параграф-88 նեոնացիստական խմբի անդամները։ Այդ մասին շաբաթ օրը ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի հետ միասին կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը նախապատրաստելը։ Ըստ տեղեկությունների՝ նախապատրաստվում էր նաև Քսենյա Սոբչակի սպանությունը»,- հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱԴԾ-ն հայտնել է, որ հուլիսի 14-ին Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամները, որոնք «հետախուզություն են իրականացրել ոտնձգության օբյեկտների աշխատանքի և բնակության հասցեներում»։
«Քննչական գործողությունների ընթացքում նրանք հաստատել են մահափորձերի նախապատրաստումը ՈՒԱԾ-ի ցուցումով՝ յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլու պարգևի դիմաց»,- հայտնել են ԱԴԾ-ից։
Հետաքննական գործողությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավել են Կալաշնիկով ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 փամփուշտ, դանակներ, կաստետներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, շևրոններ և դրոշներ՝ նացիստական խորհրդանիշներով, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի սարքավորումներ ու համակարգիչներ՝ հանցավոր մտադրությունները հաստատող տեղեկություններով։
«Քննչական կոմիտեն նախատեսում է ձերբակալվածների դեմ ծայրահեղական և ահաբեկչական երանգավորումներով քրեական գործեր հարուցել»,- հայտնել են ԱԴԾ-ից։