Ղրիմի կամրջի վրա վթարի հետևանքով ամուսիններ են մահացել, երեխան՝ վիրավորվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի հետևանքով Բելգորոդի մարզից ամուսիններ են մահացել, նրանց դուստրը վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Կուբանի բժիշկների խոսքով՝ երեխան ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, աղջիկը միջին ծանրության վիճակում է։
Բելգորոդի ղեկավարն ասել է, որ տուժածը միջին ծանրության վնասվածքներ ունի, և հնարավորության դեպքում նրան կտեղափոխեն Բելգորոդի շրջան՝ բուժման համար։
«Ամենածանրն այն է, որ մահացել են նրա ծնողները՝ հայրն ու մայրը», - ասել է Գլադկովը:
Հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջի վրա արտակարգ դեպք է տեղի ունեցել, վնասվել է ճանապարհը։ Բելգորոդի համարներով ավտոմեքենան վթարի էր ենթարկվել։ Արտակարգ դրության պատճառով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։