Կրեմլում հրապարակեցին որոշումը․ Թուրքիայի հետ հակասությունը խորանում է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեւծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում այսօր սևծովյան համաձայնագրերը դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը դեռ չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 18-ին Ռուսաստանը վերջին անգամ հայտարարեց գործարքի երկարաձգման մասին՝ 60 օրով, այսինքն՝ մինչև հուլիսի 17-ը։
Գործարքի դադարեցման մասին Կրեմլի որոշումը ցույց է տալիս նաև, որ Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայից, ով այս գործընթացում հանդես էր գալիս որպես միջնորդ։
Մոսկվայի դժգոհությունն Անկարայից կապված է նաև Թուրքիայի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու քաղաքականության հետ, նկատի առնելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու՝ Էրդողանի որոշումը։