Մեծ Բրիտանիան ընդլայնում է հակառուսական պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է 14 նոր դիրք։ Այս մասին հուլիսի 17-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հանձնակատար Դարիա Մորոզովան, Խարկովի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը, Ադիգեայի ղեկավար Մուրատ Կումպիլովը, լրագրող Անտոն Կրասովսկու և մյուսների նկատմամբ կիրառվել է պատժամիջոց։
Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի նկատմամբ։
Մայիսի 19-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 86 սուբյեկտների և ֆիզիկական անձանց նկատմամբ։
Նույն ամսին Մեծ Բրիտանիան հայտարարեց ռուսական ծագման ադամանդի, պղնձի, ալյումինի և նիկելի ներմուծման արգելքի մասին։