Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է խարդախության 9 դեպք
SOCIETYՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 18 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 32-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությու նում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը։ Բացահայտվել է գողության 9, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 5, գողության 8 և խարդախության 4 դեպք։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



