ՄԱԿ-ում ՌԴ առաքելությունը հաստատել է հացահատիկային գործարքի դադարեցումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ում ՌԴ առաքելությունը հայտարարել է, որ հացահատիկային գործարքը չերկարաձգելու ռուսական կողմի որոշումը վերջնական է, և բանակցություններն այլևս չեն ընթանում։
Մինչ այս ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է քննարկել հացահատիկային գործարքի վերականգնման հարցը միայն կոնկրետ արդյունքների հասնելու դեպքում։ Նրանք նշել են, որ եթե Արևմուտքը գնահատում է սևծովյան նախաձեռնությունը, ապա պետք է մտածեն իրենց պարտավորությունները կատարելու և ռուսական պարարտանյութերն ու պարենը պատժամիջոցների ցուցակից հանելու մասին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ երկուշաբթի՝ հուլիսի 17-ին, հացահատիկային գործարքի վերաբերյալ սևծովյան համաձայնագրերը փաստացի դադարել են գործել։