Ռուսաստանի կողմից պատասխան կլինի․ Պուտինը՝ Ղրիմի կամուրջի դեպքի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա, Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունն է, Ռուսաստանից պատասխան կլինի, այժմ պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում։ Այս մասին երկուշաբթի օրը հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը հարձակումն անվանել է անիմաստ հանցագործություն, քանի որ կամուրջը երկար ժամանակ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար։
«Սա Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունն է։ Սա հանցագործություն է, որը ռազմական տեսանկյունից անիմաստ է, իմաստ չունի, քանի որ Ղրիմի կամուրջը երկար ժամանակ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար։ Բայց դաժան է, քանի որ անմեղ քաղաքացիներ են վիրավորվել, մահացել»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի կողմից պատասխան կլինի։
«Պաշտպանության նախարարությունը պատրաստում է համապատասխան առաջարկություն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։
Հուլիսի 17-ին ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ ուկրաինական երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքեր գրոհել են Ղրիմի կամուրջը Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի մոտ։ Արդյունքում կամուրջը վնասվել էր ու երթևեկությունը դադարեցվել։