Տաթևիկ Ադումյանն անակնկալ կերպով դիմավորել է մայրիկին, որը 8 տարի չէր եղել Հայաստանում
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ մայրը ժամանել է Հայաստան 8 տարի անց:
«Կյանքի բերումով` իմ սիրելի, թանկ մայրիկն արդեն 8 տարի Հայաստանում չէր։ Եվ թեպետ մենք պարբերաբար հանդիպումներ էինք ունենում արտերկրում, մամայիս սրտի իրական ցանկությունն էր, որ այցելի Հայաստան, որտեղ իրեն անսահման սիրող հարազատները և ընկերները վաղուց կարոտած սպասում էին մամայիս։ Հայ ազգիս ճակատագրի անբաժանելի մասն են արդեն դարձել այս բաժանումները։ Մեր ընտանիքը մեկն է բազմաթիվ հայկական ընտանիքներից, որոնք կարողացել են ամուր և անխախտ պահել սերը և ընտանեկան ջերմ կապերը` անգամ ֆիզիկապես հեռու գտնվելով միմյանցից։ Ինչ էլ որ ասենք, ինչքան էլ որ անենք, կյանքում մեզ համար մամայի արածի համեմատ մեր արածը շատ քիչ է լինելու։ Եթե մամայի աչքերը պետք է արտասվեն, ապա` միայն ուրախության և երջանկության արցունքներ թո՜ղ լինեն դրանք։ Ես ի սրտե կամենում եմ, որ բոլոր իրենց մամաներին կարոտած երեխաները և իրենց զավակներին կարոտած մամաները որքան հնարավոր է շուտ հանդիպեն և գրկեն իրար»: