Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել ՀՀ տնտեսության մեջ

SOCIETY

Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։


Ֆոնդը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, որի ակտիվները կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ
դոլար. այստեղ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ֆոնդի ակտիվների 10%-ը:


Ֆոնդի ներդրումներից մեկը կատարվել է Վոլնաթ Ֆարմսում։ Ամբեր Կապիտալ Արմենիան Վոլնաթ Ֆարմսում
ներդրել է 3 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 300 000 ԱՄՆ դոլարը կազմում է Ամունդի-Ակբայի մասնաբաժինը։
Վոլնաթ Ֆարմս ընկերությունն արդեն 6 տարի զբաղվում է ընկույզի մշակմամբ, իսկ Արմավիրի մարզում՝ 100
հեկտար հողատարածքում, ստեղծվում է ապագա հայկական նոր բրենդը՝ ընկույզը։


Ընկերության հիմնադիր տնօրենը լիբանանահայ Սամուել Սամուելյանն է. նա նշել է, որ սա ներդրում է ուղղված ապագային, քանի որ այս գործում արդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո, իսկ գործը երկարաժամկետ է ու հեռանկարային, որը նպաստելու է ընկույզի ու ընդեղենի՝ հայկական ինդուստրիա ձևավորվելուն ։


Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշել է. «Վոլնաթ Ֆարմսում մենք
կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից անուղղակի ներդրում ենք կատարել Ամբեր Կապիտալի միջոցով։
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության համար  առաջնահերթություն է։ Վոլնաթ Ֆարմսի գործունեությունը նորություն է,  որն առաջիկայում երկրում կձևավորի նոր ինդուստրիա, իսկ զարգացման տեսլականում արտադրանքը կներկայացվի արտասահմանում։ Աշխատատեղեր ստեղծելուց, տեղական շուկան ու տնտեսությունը զարգացնելուց բացի, Վոլնաթ Ֆարմսը բիզնես գործընթացներում նորագույն տեխնոլոգիաների ներմուծմամբ երկրում ստեղծում է էկոհամակարգ, որը նպաստում է Հայաստանի՝ համաշխարհային տենտեսության մաս կազմելուն»։


Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն
ընդգծել է․ «Այս ներդրմամբ ընկերությունը հնարավորություն կունենա էականորեն մեծացնել ընկույզի այգիները ու կառուցել նոր արտադրամաս։  Բացի այդ, այն նպաստում է հատկապես գյուղական համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Եվ ամենակարևոր գործոնը՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ անելու համատեքստում գործընկերոջ փորձառությունն է, որը համապատասխանում է Ամունդի-Ակբայի չափանիշներին»։

«Բիզնեսի հիմնադիրները ֆինանսավորման երկու աղբյուր ունեն. մեկը վարկային գործիքներն են, բանկն է,
մյուսը սեփական կապիտալն է։ Հայաստանում բանկային ոլորտը բավականին հագեցած է ու արդյունավետ է գործում, բայց սեփական կապիտալի մասը չկար։ Ամբեր Կապիտալը բացի գումարից մի շարք այլ առավելություններ է կարողացել ընձեռել ընկերությանը՝ հիմնականում կորպորատիվ կառավարման ոլորտում։

Ներդրումից հետո ստեղծվել է տնօրենների խորհուրդ, որտեղ ունենք մեր ներկայացուցիչը, նշանակվել է ֆինանսական տնօրեն, արտաքին աուդիտի ինստիտուտն է ներմուծվել։ Այս ամենը նպաստում է ընկերության նոր մշակույթի ձևավորմանը. այն փոքր հիմնարկից անցնում է կորպորատիվ փուլ։ Շատ կարևոր է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի դերը. նրանք մեզ հետ էին առաջին օրվանից, եթե այդ առաջին ներդրումը չլիներ, հնարավոր է չլիներ ամբողջ ֆոնդի՝ ընդհանուր 60 մլն դոլարի ներդրումը»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային գծով տնօրեն Գրիգոր Հարությունյանը։
 
Վոլնաթ Ֆարմսը ցանկանում է ստեղծել համայնք, որտեղ բոլոր ընդեղեն արտադրողները կարող են միմյանց հետ կիսվել փորձառությամբ՝ ինչպես հիմնել այգի, մշակել, ներդնել տեխնոլոգիաներ։ 


Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին՝ ֆրանսիական Ամունդիի և Ակբա բանկի կողմից:


Ընկերությունը կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ
փորձառության, ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: 2023թ․ հունիսի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբայի կառավարման ներքո ակտիվները կազմել են շուրջ 351 մլրդ ՀՀ դրամ։


Դեռևս 2020-ին Ամունդի-Ակբան կենսաթոշակային ֆոնդերից որոշակի մաս է ներդրել ԵՄ-Հայաստան փոքր և
միջին ձեռնարկությունների ֆոնդում, որը կառավարում է Ամբեր Կապիտալը Արմենիան։ Ֆոնդը ներդրումներ է
իրականացնում տնտեսության իրական հատվածում գործող տարբեր ընկերություններում։


Ամբեր Կապիտալ Արմենիան Հայաստանում հանդիսանում է առաջին ինստիտուցիոնալ մասնավոր
բաժնեմասնակցային ֆոնդի կառավարիչը։ Ֆոնդը գրանցված է Լյուքսեմբուրգում, ակտիվները կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար։ Վոլնաթ Ֆարմսում կատարված ներդրումը ընդհանուր ֆոնդի 5%-ն է։


Վոլնաթ Ֆարմս ընկերությունը գործում է Հայաստանում բարձրարժեք գյուղմթերքների աճեցման ոլորտում։


Ընկերությունը ընկույզի վերամշակող և արտահանող է Հայաստանի էկոլոգիական շրջաններից։

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest