Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել ուկրաինական Օդեսա և Նիկոլաև քաղաքներին. տուժել են երեխաներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել ուկրաինական Օդեսա եւ Նիկոլաեւ քաղաքներին, ինչի հետեւանքով հրդեհվել են եռահարկ բնակելի շենքը եւ ավտոտնակներ։ Այս մասին տեղեկացրել է Նիկոլաեւի մարզի ռազմական վարչության ղեկավար Վիտալի Կիմը։
Այժմ հայտնի է, որ տուժել է 18 մարդ, նրանցից 9-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 5 երեխա։
Բացի այդ, Կիմի տվյալներով՝ փլատակների տակից փրկվել է երկու մարդ։ «Հրաշք է, որ հաջողվել է փրկել նրանց»,- ասել է նա։ Ինչպես նշել է քաղաքապետ Ալեքսանդր Սենկեւիչը, փրկվել են մի տղամարդ եւ մի կին։ Շատ բնակիչների տեղում օգնություն է ցուցաբերվել։
«Այժմ տեղում աշխատում են կոմունալ ծառայությունների աշխատակիցները։ Սկսում ենք մաքրել տարածքը։ Մարդկանց տարաբնակեցման համար երկու լոկացիա ունենք։ Բնակիչների հետ աշխատում են շրջանի վարչության ներկայացուցիչները»,- տեղեկացրել է Սենկեւիչը։
Օդեսայի մարզում գրոհի հետեւանքների մասին նշել է Օդեսայի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը. «Ռուսական գրոհի հետեւանքով Օդեսայի կենտրոնում կան ավերածություններ, հրդեհ է սկսվել 300 քառակուսի մետր տարածքում։ Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների մասնագետները։ Հայտնի է, որ հոսպիտալացվել է երկու տուժած։ Մանրամասն տեղեկություն կլինի ավելի ուշ»,- գրել է նա։