Ի՞նչ է ներառում ԱՄՆ-ի նոր ռազմական օգնության փաթեթը՝ Կիևին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը, ի թիվս այլնի, պարունակում է նավահանգստի անվտանգության միջոցներ, որոնք կարող են ուժեղացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի պաշտպանությունը ռուսական հրթիռակոծության պայմաններում: Այս մասին հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիերը։
«Այդ հնարավորությունները (որոնք հայտարարված են նոր փաթեթի շրջանակում) գնալով ավելի կարևոր կդառնան, հատկապես հիմա, երբ Ռուսաստանը դուրս է եկել հացահատիկի համաձայնագրից և վերսկսել հարձակումները նավահանգստային քաղաքների վրա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նրա խոսքով, զենքի և տեխնիկայի բազմաթիվ տեսակների շարքում նոր փաթեթը ներառում է նավահանգիստների անվտանգությունն ապահովելու միջոցներ, որոնք պետք է ուժեղացնեն Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի անվտանգությունը։