Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բավարար չեմ համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը․ գլխավոր դատախազ

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարար չի համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը, միևնույն ժամանակ հավաստիացնում է, որ այս ուղղությամբ ջանքեր գործադրվում են, փորձ է արվում փոխել քննության մարտավորությունն ու որակը, սակայն արդյունքների մասին վաղ է խոսել:

Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

Հարցազրույցի ընթացքում Վարդապետյանը խոսել է գլխավոր դատախազի պաշտոնում իր՝ շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, «ուշացած» արդարադատության, հանցագործությունների աճի մասին, նաև անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ հանդիպումների արդյունքներին և Դատախազության հիմնադրմանը նվիրված խորհրդաժողովին։

- Տիկին Վարդապետյան, շուրջ մեկ տարի է՝ գլխավոր դատախազի պաշտոնն եք զբաղեցնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում:

- Շնորհակալ եմ հարցազրույցի հետևողական հրավերի համար: Թեև տասն ամիս այնքան էլ մեծ ժամանակահատված չէ շոշափելի արդյունքների մասին խոսելու համար, բացի այդ, արդյունքները պետք է ոչ թե բարձրաձայնվեն, այլ զգալի լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի  համար, ուստի այս համատեքստում ես կառանձնացնեմ մի քանի՝ մեզ համար կարևոր արդյունքահեն փոփոխություն:

Առաջինը 2023 թվականի մարտ ամսին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական բարեփոխումն է, որով Դատախազությանը վերապահվեց դատարանում համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն: Սա նշանակում է, որ Դատախազությունն իրավունք ունի դատարանում վիճարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա անօրինական կերպով օտարվել են հանրային բարիք հանդիսացող զբոսայգիները, մանկապարտեզներն ու նմանատիպ այլ անշարժ գույքերը: Դատախազության այս լիազորությունը մեկ նպատակ ունի՝ համայնքին, ուստի նաև հանրությանը վերադարձնել ապօրինաբար օտարված անշարժ գույքը: Լիազորությունը Դատախազությանը վերապահվելուց երկու ամիս անց համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցված հայցերի թիվը հասավ 235-ի: Հայցերից մեկով դատարանում վիճարկում ենք «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, մյուսով՝ «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման և դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարելու գործընթացը: Հայցեր ունենք, որոնք վերաբերում են օտարման ոչ ենթակա զբոսայգիների՝ «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին, Նոր Նորք վարչական շրջանի «Նանսեն»-ի անվան զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը: 2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից շատ կարևոր վճիռ կայացվեց, որով բավարարվեց Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերությունների: Հայցը վերաբերում էր «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը պետությանը վերադարձնելուն:  Վարչական դատարանի ակտը բողոքարկվել է վերաքննության կարգով. Դատախազությունը սպասում է Վերաքննիչ վարչական դատարանի ակտին: Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության գործընթացն ակտիվ փուլում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Օրինակ՝ Շիրակի մարզի դատախազությունը, համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, դատարան է ներկայացրել վիճարկման 22 հայց: Հայցերից մեկով Շիրակի մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող Շչորս փողոցի թիվ 2, 2/5, 2/4 հողամասերը և նույն փողոցի թիվ 2/3, 2/2 հասցեներում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասերը, որոնք «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք են, ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ և չէին կարող օտարվել: Ես արդեն նշեցի երկու ամսվա ընթացքում համայնքային շահերի պաշտպանության հայցերի ընդհանուր թիվը: Դրանցից 60-ից ավելին՝ մարզերի դատախազությունների կողմից է:

Դատախազությունն իր այս գործառույթը շարունակելու է հետևողականորեն իրականացնել և վստահ եմ, որ մոտ ապագայում, գուցե կրկին Ձեր հարցերին պատասխանելիս, առարկայական կխոսեմ ոչ թե հայցերի, այլ դատարանների ակտերի և համայնքներին վերադարձված գույքերի մասին:

Բարեփոխումների հաջորդ ոլորտը կադրայինն է. այս մասին տարբեր առիթներով խոսել եմ: Կադրային առումով մոտեցումս անփոփոխ է. որպես գլխավոր դատախազ իմ պատասխանատվությունն ու հաջողությունը ես ցանկանում եմ կիսել այն դատախազների հետ, որոնք բարեվարք են, ունեն մասնագիտական գիտելիքների բարձր նշաձող, աշխատասեր են, ազնիվ, կատարելագործում են իրենց որակները և ամենակարևորը՝ նվիրված են իրենց մասնագիտությանն ու հայրենիքին:

Կադրային առումով շատ կարևորում եմ երիտասարդների՝ ուսանողների և աշակերտների հետ տարվող աշխատանքը: Մասնագիտական կողմնորոշման առումով մենք հնարավորություն ենք տալիս ուսանողներին մեզ մոտ անցնել պրակտիկա, պարբերաբար հանդիպումներ ունենալ դատախազների հետ, նախքան դատախազների ցուցակում ընդգրկվելը՝ աշխատանքի անցնել Դատախազության աշխատակազմում:

Ինձ հաճախ են հարցնում կանանց ներգրավվածության մասին: Կանխատեսելով այս հարցը՝ նշեմ, որ խելացի և իրենց մասնագիտությանը նվիրված կանայք, վստահաբար, իրենց տեղն ունեն Դատախազությունում, այդ թվում՝ բարձր պաշտոններում:  Կանայք գիտեն Դատախազությունում գործող կանոնի մասին՝ մենք շատ ենք աշխատում և գերպատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին:

Ես նշեցի բարեվարքության մասին և կցանկանայի ընդգծել, որ այս տասն ամիսների ընթացքում դատախազների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդն անցել է բարեվարքության ստուգում: Դատախազությունում տեղի ունեցող կադրային բոլոր փոփոխությունները՝ նշանակումներն ու աշխատանքից ազատումները, հրապարակվում են պաշտոնական կայքում: Կայքում հրապարակվում են նաև թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները:

Բարեփոխումների տրամաբանությունը մեկն է՝ համակարգում թողնել ինստիտուցիոնալ հետք, դրական առումով՝ անդառնալիության կետեր:

Կցանկանայի խոսեինք նաև մարտահրավերների և խնդիրների մասին. դրանք շատ են՝ սկսած քրեական վարույթների, դատական քննության ժամկետների ձգձգումից մինչև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակ: Վստահ եմ՝ այս առումով հարցեր ունեք:

 - Տիկի՛ն Վարդապետյան, նշեցիք քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման՝ «ուշացած» արդարադատության մասին։ Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը, որովհետև շատ քաղաքացիներ հենց այս խնդրի առկայության պատճառով կորցնում են վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։

- «Ուշացած» արդարադատությունը շարունակում է գոյություն ունենալ: Այս խնդրի մասին առաջին անգամ խոսել եմ նախորդ տարի, երբ առաջադրվել էի գլխավոր դատախազի պաշտոնում:

Դատախազության 2022 թվականի գործունեության հաղորդման մեջ առանձին գլուխ հատկացրինք քրեական գործերով քննության ժամկետների ձգձգման խնդրին, որտեղ օրինակներով ներկայացված են «ուշացած» արդարադատության վերաբերյալ իմ կողմից բարձրաձայնված մտահոգությունները: Քրեական գործերի ժամկետների ձգձգման պատճառները բազմաշերտ են՝ ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր: Օբյեկտիվ կողմերից է քրեական վարույթների քանակի աճը, սուբյեկտիվ կողմերից է վարույթն իրականացնող մարմինների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը և այլն:         

Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու օրվանից հանձնարարական եմ տվել բոլոր ստորաբաժանումներին՝ բացառել դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունները:

Այս տարեսկզբին սահմանվել են 6 և 8 ամիսներից երկար քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները: Հանձնարարականից երկու ամիս անց ինձ զեկուցվեց, որ գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ, դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն ավարտելու հանձնարարականներ: Հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Գործերի քննության ժամկետների հարցն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

 - Տիկի՛ն Վարդապետյան, Դուք Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջնորդությամբ արդեն երկու անգամ հանդիպել եք Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները, ի՞նչ էական արդյունքներ կարող եք առանձնացնել, արդյոք առաջիկայում ևս կլինե՞ն նմանատիպ հանդիպումներ:

- 2022 թվականի տարեվերջին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազից ստացա Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ ձևաչափով հանդիպելու առաջարկ, որն ընդունեցի, քանի որ նման ձևաչափով յուրաքանչյուր քննարկում հնարավորություն է առարկայական  խոսելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների կատարման մասին: Դատախազության համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարության՝ մարդասիրական պարտավորություններին վերաբերող 8-րդ կետը: 2022 թվականի տարեվերջին տեղի ունեցած եռակողմ հանդիպման առանցքում Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների հարցն էր:

Եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում կայացավ այս տարվա հունիսին՝ կրկին ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ: Այս համատեքստում չեմ կարող չընդգծել ռուս գործընկերոջս ջանքերը՝ այս զգայուն հարցի օր առաջ հանգուցալուծման ուղղությամբ, սակայն փաստ է, որ այդ հանդիպումներից շոշափելի արդյունքներ դեռևս չկան:

Ես չեմ դադարելու այս հարցը բարձրաձայնել դատախազական հանրության շրջանում: Դուք հարցնում եք՝ արդյո՞ք առաջիկայում կլինեն նման հանդիպումներ, այո՛, կլինեն, որովհետև, եթե նման ձևաչափով հանդիպումներին իմ մասնակցությունը հնարավորություն կստեղծի հայրենիք վերադարձնել մեր տղաներին, ապա, այո՛, ես մասնակցելու եմ, խոսելու եմ, բարձրաձայնելու եմ Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային պահանջները կատարելու անհրաժեշտությունը և թույլ չեմ տալու ադրբեջանական կողմին անտարբերության մատնել հարցը:

 -Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության դեպքերի աճ 24,4 տոկոսով։ Կա՞ արդյոք վերլուծություն, թե ինչով է պայմանավորված հանցագործությունների թվի աճը. բացահայտումնե՞րն են շատացել, նոր օրենսգի՞րքն է պատճառը, թե՞ այլ հանգամանքներ կան։

 -2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության մոտ 37 հազար դեպք: Այս ցուցանիշը 2021 թվականի համադրությամբ մոտ 24 տոկոսով աճել է: Վերլուծությունները վկայում են, որ պատճառներից մեկը քրեադատավարական օրենսդրության փոփոխությունն է. հավանաբար տեղեկացված եք, որ նոր օրենսգրքով վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, և յուրաքանչյուր հաղորդման դեպքով, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ:  

Քրեադատավարական օրենսդրության փոփոխությունից բացի, չպետք է մոռանալ, որ հանցավորությունը համակարգային և ինքնավերարտադրվող երևույթ է: Երբեմն այդ համակարգայնության մեջ կան անսպասելի կապեր: Օրինակ՝ ընտանեկան բռնության առանձին դեպքեր պայմանավորված են անձի մոտ կուտակված անհասցե ատելությամբ և ագրեսիայով, ագրեսիայի կամ բռնության մթնոլորտում գտնվող չափահաս կամ անչափահաս անձը ձգտում է «փախուստի», իսկ «փախուստի» ամենահեշտ ճանապարհը կախվածությունների օբյեկտներն են՝ մոլեխաղերը, ալկոհոլը, համակարգչային խաղերը, թմրամիջոցները: Այլ խոսքով՝ ատելությունը հանգեցնում է ագրեսիայի, ագրեսիան՝ կախվածության:

Հանցավորության մասին խոսելիս՝ չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք անձի հետ, որը կատարում է հանցանք: Հանցանք կատարած անձի հոգեհուզական նկարագրի մեջ կարևոր տեղ ունի տագնապայնության զգացումը, որը անգիտակցական վախն է՝ սոցիալական և կենսաբանական ստատուսի համար: Կենսաբանական ստատուսի համար վախը հանգեցնում է բռնության դրսևորումների, սոցիալական ստատուսի համար վախը՝ կոռուպցիոն և շահադիտական հանցագործությունների:

Եթե ընդհանրացնենք, Ձեր կողմից նշված ցուցանիշը պետք է դիտել ամբողջության մեջ, որը ներառում է իմ կողմից նշված հանգամանքները և հանցագործությունների բացահայտման տոկոսի նվազումը: 

 -Հանցավորության անսպասելի կապերին անդրադառնալիս՝ Դուք հպանցիկ նշեցիք թմրամիջոցների մասին, մինչդեռ թմրամիջոցների գործածումը և դրանց ապօրինի շրջանառությունը վերջին տարիներին Հայաստանում աճել է և, համաձայնվեք, որ դրա պատճառը միայն ագրեսիան չէ: Արդյո՞ք բավարար եք գնահատում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և ինչպե՞ս կարող են ծնողներն իրենց երեխաներին պաշտպանել այդ չարիքից:

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ցավով պետք է արձանագրեմ, որ ո՛չ, բավարար չեմ համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը: Ջանքեր գործադրվում են, փորձ է արվում փոխել քննության մարտավորությունն ու որակը, սակայն արդյունքների մասին վաղ է խոսել:

Նախաքննության գաղտնիության ապահովման անհրաժեշտությունն ինձ թույլ չի տալիս մանրամասներ հայտնել կոնկրետ գործերով քննության ընթացքի վերաբերյալ, սակայն, նշեմ, որ թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներկրումների մասով միջազգային իրավական օգնության շրջանակներում ակտիվ աշխատանք է տարվում, այդ թվում՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց Հայաստան արտահանձնելու ուղղությամբ:

Անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման առումով առաջնային նշանակություն ունի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համակարգված քրեաիրավական պայքարը, դրա հետ մեկտեղ, սակայն, կանխարգելիչ առումով ընտանիքը ևս լուրջ դերակատարություն կարող է ունենալ: Անչափահասի համար թմրամիջոցը «երջանկության», «հետաքրքիր փորձառության» խաբկանք է: Որպես կանոն, առաջին անգամ փորձելը հենց այդ խաբկանքի մասին լսած խոստումն է: Կարծում եմ՝ երեխաների հետ պետք է խոսել թմրամիջոցների բացասական հետևանքների մասին, նրանց պետք չի վախեցնել, պետք է փաստարկված պատմել, որ թմրամիջոցը քեզ վայրկյանական թվացյալ ուրախություն պատճառելու դիմաց խլելու է կենսական էներգիադ: Երեխաների հետ անհրաժեշտ է ոչ վիրտուալ, այլ իրական կյանքում ժամանակ անցկացնել, խոսքս ոչ թե ծնողի ֆիզիկական ներկայության, այլ երեխայի հետ անցկացրած որակյալ և բովանդակություն ունեցող ժամանակի մասին է, օրինակ՝ միասին ֆուտբոլ, շախմատ խաղալը, նկարելը, բնության մեջ ակտիվ ժամանցը և այլն, որի արդյունքում ծնողի և երեխայի միջև ձևավորվում է կայուն հուզական կապ: Վերլուծությունները փաստում են, որ ծնողի հետ իրական հուզական կապ ունեցող երեխան խնդրահարույց իրավիճակներում քիչ է հակված «փախուստի» դեպի համակարգչային խաղեր, թմրեցնող նյութեր, ալկոհոլ և այլն: Ժամանակակից սպառողական հասարակություններում, որտեղ հուզական կապի բացակայությունը լրացվում է նյութական առարկաներով, երեխաները հակված են մտածել, որ ամեն ինչ հնարավոր է գնել, ուստի հեշտ են գայթակղվում «ուրախության, երաջանկության» խաբկանք ստեղծող, արտաքինից գեղեցիկ տեսք ունեցող թմրամիջոցների առաջարկով: Անհատական մակարդակում, կարծում եմ՝ երեխային պաշտպանելու եղանակը ծնողի հետ վստահելի, հուզական կապն է:   

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan