Փաշինյանն ու իր խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ չեն, իշխանության ղեկին խունտա է
BLOG«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝
Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, ՔՊ–ական պատգամավորների արած հայտարարությունները և վարվող քաղաքականությունն Արցախի ու Հայաստանի մասով լեգիտիմ չեն։ Դրանք չեն ստացել ՀՀ քաղաքացիների աջակցությունը 2021–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հետևաբար՝ գործող խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունն ապօրինի են։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ Փաշինյանը չունի։
Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին, դրժել է իր խոստումը, հանձնել է Արցախը, հարցականի տակ է դրել Հայաստանի գոյությունը։
Եթե 2018–ին իշխանափոխության լեգիտիմ հիմք ներկայացվեց խոստման դրժումը, ապա հիմա առավելևս լեգիտիմ հիմք կա իշխանափոխության, քանզի 2018–ի համեմատ հիմա մենք ունենք պետության գոյության սպառնալիք։ 2018–ին պետական դավաճանության թեմա չկար, հիմա՝ կա։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը պետական հանցագործության դաշտում է գտնվում և հակասահմանադրական է՝ գործ ունենք իշխանությունը զավթած խունտայի հետ։ Իսկ դա արմատապես փոխում է իրավիճակը։ Ոչ ցանկալի իշխանության և խունտայի միջև հսկայական տարբերություն կա։
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի պահվածքին։
Արցախից դեպի Հայաստան և արտաքին աշխարհ գնացող ազդակները պետք է ավելի հասցեական ու քաղաքական լինեն։ Լղոզվածությանն ու քնարերգությանը պետք է փոխարինեն հստակությունն ու պրագմատիզմը, սառը հաշվարկներն ու կոնկրետ գործողությունները։
Հ․Գ․։ Արցախում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ու Հայաստանի իշխանության հանցավոր քաղաքականության ֆոնին «Հայաքվեի» ստորագրահավաքին մասնակցելն այն նվազագույնն է, որ այս պահին պետք է անի ՀՀ քաղաքացին։ Մյուս քայլերը պետք է արդեն քաղաքական մարդիկ իրականացնեն։
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



