Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է. Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է:
Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով.
- ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը;
- Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության;
- Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;
- Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;
- Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին;
- Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;
- Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից;
- Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով Ժողովրդի պայքարի ոգին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



