Yerevan, 06.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒLԻՍԻ)․ Ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Սվազիլենդ՝ Հասարակության օր, Տաջիկստան՝ Տաջիկերենի օր, ՀԱՀ՝ Ծառատնկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1915 – Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմել է հատուկ հարվածային զորախումբ գեներալ Բարաթովի հրամանատարությամբ, որը Դահար գյուղի մոտից հարձակվել է Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։

1918– Շուշիում տեղի է ունեցել Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրվել է Ազգային խորհուրդ, հիմնվել է ժողովրդական կառավարություն։

-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և գեներալ Շելկովնիկյանի հայկական կայազորի միջև, անգլիացի լեյտենանտ Շվինդին հաջողվել է միջնորդական առաքելություն իրականացնել և եռօրյա զինադադար հաստատել։

1928 – ծնվել է նկարիչ Վահան Խորենյանը։

1956- շահագործման է հանձնվել Երևանի կայարանի նոր շենքը։

2011- առաջին անգամ հայ սուզորդների թիմը ուսումնասիրել է Արագած լեռան Քարի լճի հատակը:

2012 –վախճանվել է անվանի դերասանուհի Գալ յա Նովենցը։

2013-երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։

2015-Նոր Հաճնում բացվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված յոթերորդ եկեղեցին էր։

2016-Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ, և ահաբեկչություն իրականացրած ու ՊՊՁ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվել:

ԱՇԽԱՐՀ

1099– խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար է դարձել Գոդֆրուա Բուլ յոնցին։

1246 - 65-ամյա իտալացի ճանապարհորդ Ջովաննի դա Պլանո Կարպինին եվրոպացիներից առաջինն է եղել, որը հասել է մոնղոլների կայսրության մայրաքաղաք Կարակորում։

1298 -տեղի է ունեցել Ֆոլկերեի ճակատամարտը, որը Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի ժամանակ շոտլանդացի ապստամբների և անգլիացիների միջև տեղի ունեցած ամենախոշոր ճակատամարտն է։

1456 -հունգարական բանակը ազատագրել է Բելգրադը օսմանական նվաճողներից։

1498 -վախճանվել է իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Բոտտիչելին։

1502 - պորտուգալական արշավախմբի կազմում ճանապարհորդած Ամերիգո Վեսպուչին վերադարձել է Լիսաբոն։

1713 –ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ժերմեն Սուֆլոն։

1814 -Օհայոյի հինգ հնդկական ցեղեր խաղաղություն են կնքել ԱՄՆ-ի հետ և պատերազմ հայտարարել Անգլիային։

1878– ծնվել է լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը, որը առաջինն է քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների պահպանության և լրիվ հավասարության ոլորտում։

1894 -ֆրանսիայում կայացել է «ParisRouen Trail» առաջին ավտոմոբիլային մրցույթը։

1910- Ռուսաստանի Յասնայա պոլ յանայում հրդեհից ոչնչացել են Լև Տոլստոյի ձեռագրերը։

1927– հիմնադրվել է «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը։

1944– ստեղծվել է Արժույթի միջազգային հիմնադրամը։

1960- Կուբան ազգայնացրել է ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները, շաքարը սկսել են արտահանել ԽՍՀՄ։

1965– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար Շոն Մայքլզը, որը ռեկորդային 10 անգամ հաղթել է «Pro Wrestlin Illustrated» հանդեսի «Տարվա մարտ» անվանակարգում։

1986 -Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը քվեարկել է պետական դպրոցներում մարմնական պատիժները արգելելու որոշման օգտին։

1992 –ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը։

2010 -Արգենտինայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրենքը։

2011– Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 77 մարդ, 151-ը ստացել է վնասվածքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts