Իսրայելական ուժերը Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են 2 պաղեստինցի դեռահասի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական ուժերը 2 դեռահաս պաղեստինցի տղայի են սպանել Արևմտյան ափում։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են պաղեստինցի պաշտոնյաները, գրել է Al Jazeera-ն։
Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից նույնականացված մեկ դեռահասը՝ 17-ամյա Մուհամմադ Ֆուադ Աթտա ալ-Բայեդը, իսրայելական ուժերի կողմից գնդակահարվել է գլխի հատվածոււմ Ռամալլայի մերձակա Ում Սաֆա գյուղում անկարգությունների ժամանակ:
Պաղեստինյան Wafa գործակալությունը հաղորդել է, որ Ռամալլայից հյուսիս գտնվող Ջալազոնե փախստականների ճամբարից տղան տեղափոխվել է Իստիշարի Արաբական հիվանդանոց՝ նախքան վնասվածքներից մահանալը։
Գործակալությունը նշել է, որ իսրայելական ուժերը տեղի բնակիչների հետ բախումների ժամանակ կիրառել են մարտական զինամթերք, արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ։
Իսրայելական բանակը հայտնել է, որ սահմանային ոստիկանությունից մեկը կրակ է բացել այն բանից հետո, երբ դիմակավորված կասկածյալները քարեր ու ժայռի կտորներ են նետել իսրայելական ուժերի ուղղույամբ։ Հաղորդել է Associated Press-ը։
Իսրայելական կողմը հաստատել է, որ կրակոցներից մարդ է վիրավորվել, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: Նշվում է, որ զինվորները կրակ են բացել՝ ի պատասխան քար նետելու և պայթուցիկ կիրառելու, ու հարվածել են կասկածյալներից մեկին, որը, իբրև թե, ռումբ է նետել:
Պաղեստինի պաշտոնատար անձանց կողմից մանրամասներ չեն ներկայացվել:
Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ 2-րդ դեպքը տեղի է ունեցել Նաբլուս նահանգում․ զոհվել է 1 մարդ, ևս մեկը՝ ծանր վիրավորվել:
Իսրայելական բանակը հաստատել է, որ կրակ է բացել մեքենայի վրա։ «Քիչ առաջ Սեբաստիա քաղաքում տեղի է ունեցել ավտոմեքենայի վրաերթի փորձ»,- Twitter-ում հայնտել է զինված ուժերի մամուլի ծառայությունը։
«Ուժերը կրակոցներով պատասխանել են մեքենայի ուղղությամբ։ Վարորդը վնասազերծվել է, իսկ մյուս կասկածյալը վիրավորվել ու բերման է ենթարկվել»,- նշել է իսրայելական կողմը։
Wafa-ն հայտնել է, որ զոհվածը 18-ամյա Ֆաուզի Մախալֆեհն է։
Ավելի քան 150 պաղեստինցի է զոհվել իսրայելական կրակի հետևանքով 2023 թվականի սկզբից Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում։