Չինաստանի ԱԳ նախարարի անհետացման պատճառով ՄԹ-ի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Պեկին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին անորոշ ժամանակով հետաձգել է հուլիսի վերջին նախատեսված այցը Պեկին։ Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։
Ըստ գործակալության՝ պատճառներից մեկը Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգի երկարատև բացակայությունն է եղել հանրային տիրույթից։ Չինաստանի ԱԳ նախարարությունը դա ավելի վաղ բացատրել էր նրա առողջական վիճակով։
«Չինաստանն ու Մեծ Բրիտանիան դիտարկում են այցի այլընտրանքային ժամկետներ», նշել է Bloomberg-ը։ Լոնդոնը հրաժարվել է այս թեմայով մեկնաբանություն տալ:
Ցին Գանգը վերջին անգամ հրապարակային երևացել է հունիսի 25-ին։ Այնուհետև նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի, Շրի Լանկայի և Վիետնամի պաշտոնյաների հետ։ Հուլիսի 11-ին Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինն ասել էր, որ նախարարը չի մեկնի Ջակարտա Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներին «առողջական խնդիրների պատճառով»։ Նրա փոխարենը հանդիպմանը գնացել էր ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին: