Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


«Մերսեդես»-ը մխրճվել է վթարի պատճառով հավաքված մարդկանց մեջ․ Երևան-Երասխ մայրուղում տեղի ունեցած ավտոպատահարի վերաբերյալ վարույթով 1 անձի մեղադրանք է ներկայացվել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պարզվել են Երևան-Երասխ ավտոճանապարհին հուլիսի 18-ի գիշերը 3 մարդու մահվան, և 13 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրակակացված նախաքննությամբ պարզվել է, որ նշված օրը, ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում միմյանց են բախվել «Գազել», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի   ավտոմեքենաները, որի հետևանքով մեկ անձ, ով հանդիսանում է Փ.Վեդի գյուղի 21-ամյա բնակիչ, մահացել է տեղում:

Նշված ավտովթարից հետո, դեպքի վայրում, բաժանարար գազոնային հատվածում, սկսել են մարդիկ հավաքվել, որի ընթացքում Երևանից դեպի Երասխ ուղեմասով, նշված գազոնային հատվածում առկա մարդկանց վրաերթի ենթարկելով, դեպի հանդիպակաց ուղմաս է դուրս եկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և, շարունակելով ընթացքը՝ բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով վրաերթի ենթարկված անձինք հայտնվել են հանդիպակաց ուղեմասում:

Դեպքից հետո 15 անձինք, որոնցից 14-ը՝ վրաերթի ենթարկված, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանցից ևս երկուսը՝ վրաերթի ենթարկված Այնթապ գյուղի 43 և Փ.Վեդիի 25-ամյա բնակիչները (վերջինս գտնվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենսայի ղեկին և նշված 21-ամյա երիտասարդի եղբայրն է) ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել են:

Պարզվել են ավտոպատահարներից տուժած բոլոր անձանց ինքնությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են քննչական, վարութային անհետաձգելի գործողություններ, նշանակվել են դատաբժշկական և դատամանրաթելային փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Հարցքննվել են մի շարք անձինք, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել և զննության է ենթարկվել տեղանքում գտնվող տեսախցիկների՝ վերաբերելի տեսագրությունները։ 

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է Արարատ գյուղի 39-ամյա բնակիչ, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականը եղել է ուժը կորցրած /ժամկետանց/:

Ծանր հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, «Մերսեդես»-ի վարորդը ձերբակալվել է:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքի օրը ոչ սթափ վիճակում Երևան-Երասխ մայրուղու նշված հատվածում վարելով իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վերջինս հաշվի չի առել երթևեկության ինտենսիվությունն ու ճանապարհային պայմանները, մասնավորապես, ճանապարհային տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար նրան, կանոնների պահանջներին համապատասխան, ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։ Իր երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ հանդիսացող վթարված ավտոմեքենաները տեսնելուց հետո նա միջոցներ չի ձեռնարկել արագությունն իջեցնելու ուղղությամբ, առանց համոզված լինելու կողանցման անվտանգ լինելու մեջ՝ փորձել է կատարել կողանցում, և, խախտելով ՀՀ ՃԵԿ մի քանի պահանջներ, ինքն իրեն զրկել է տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել Երևան-Երասխ մայրուղու 32-րդ կմ-ի հատվածի բաժանարար գազոնային հատվածում կանգնած 14 անձի:

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Մերսեդես»-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարների, տուժողների վնասվածքներ ստանալու բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest