Ղրիմի կամուրջը պետք է չեզոքացնել․ Վոլոդիմիր Զելենսկի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինացի պաշտպանների թիրախում Ղրիմի կամուրջն է։ Այն պետք է չեզոքացնել, քանի որ օկուպանտներն այն օգտագործում են պատերազմի համար։
Այս մասին Ասպենի անվտանգության ֆորումում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրել է РБК-Украина-ն։
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նպատակն է «ազատագրել Ղրիմը զավթիչներից», քանի որ «այն մեր երկրի ինքնիշխան տարածքն է և մեր ժողովրդի անբաժանելի մասը»։
Ըստ Զելենսկու՝ Ղրիմի կամուրջը պարզապես «փոքր լոգիստիկ ճանապարհ» չէ, քանի որ դրա օգնությամբ «ռուսական զորքերը զինամթերք են ստանում ու ռազմականացնում ամբողջ թերակղզին»։
«Մեզ համար սա թշնամու օբյեկտ է, որը կառուցվել է օրենքից դուրս, միջազգային իրավունքից և գործող նորմերից դուրս։ Հետևաբար սա է մեր նպատակը։ Եվ ցանկացած նպատակ, որը բերում է պատերազմ, ոչ թե խաղաղություն, պետք է չեզոքացնել»,- ընդգծել է նախագահը։